Սկիզբ / ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը ՀՀ-ում, 2014

ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը ՀՀ-ում, 2014

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրու-սով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1953 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, ներառյալ երեխաների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի 38 դեպք:

ՄԻԱՎ վարակ ունեցողներից 1006-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 22-ը երեխա են: Գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 417 դեպք: Մահացածների թվում կա 7 երեխա: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 4000:

  Ներբեռնել նյութերը