Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Խտրականության անհանդուրժողության օր

Ս.թ  մարտի 2-ին  ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ ՀՀ ԱՆ  Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան  առողջապահության ազգային ինստիտուտը, «Եղի’ր տեղեկացված» ՀԿ-ն և Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան  կազմակերպում են հանրային միջոցառում նվիրված Խտրականության անհանդուրժողականության օրվան:

Միջոցառմանը իրենց անմիջական մասնակցությունն են ունենալու նաև «Իրական աշխարհ, իրական մարդիկ»  և «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպությունները:

Միջոցառումը նվիրված է մարտի 1–ին, որը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի կողմից 2014 թ. -ից վեր նշվող Խտրականության անհանդուրժողության օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։

Միջոցառումը տեղի է ունենալու 256 HUB ակումբում (1/3 Ծիծեռնակաբերդի խճուղի, Երևան 0082), ժամը 16:00-ին: