Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ-ՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սույն թվականի դեկտեմբերի 8-ից 9-ըԱղվերանում տեղի ունեցավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալրիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի(ՄՀՀ) աշխատանքային խմբերի 2-օրյա արտագնա հանդիպում, որի նպատակն էր ամփոփել ՄՀՀ-ին կից գործող մշտական և ժամանակավոր աշխատանքային խմբերի 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և իրականացնել առաջիկայում նախատեսվող աշխատանքների պլանավորում:

Հաշվի առնելով, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման մասով երկիրը գտնվում է Անցումային փուլում, ինչպես նաև առաջիկայում երկրի կողմից պետք է ներկայացվի 2018-2021թթ. Գլոբալ հիմնադրամի ծրագրերի նոր դրամաշնորհային հայտ, կազմակերպված միջոցառման առանցքային հարցերից էր նոր դրամաշնորհային հայտերի քննարկումը և նախնական տարբերակների կազմումը, որը իրականացվեց այդ նպատակով ստեղծված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դրամաշնորհային հայտերի մշակման համար ձևավորված աշխատանքային խմբերի կողմից: Աշխատանքային խմբերում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբերը աշխատեցին ներկայացվելիք դրամաշնորհային հայտերի նախնական տարբերակների շուրջ, քննարկումներ եղան յուրաքանչյուր կետի ուղղությամբ, կայացվեցին որոշումներ` փաստաթղթերը վերջնականացնելու և ՄՀՀ հաստատմանը ներկայացնելու համար:

Հանդիպման օրակարգը հագեցած էր նաև ՄՀՀ վերահսկող մարմնի, «Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավուքներ և գենդերային հավասարություն» աշխատանքային խմբի հանդիպումների անցկացմամբ: Մասնավորապես, Վերահսկող մարմնի կողմից ամփոփվեց 2017 թվականի հաշվետվությունը` «Մեթադոնային ծրագրի»ուսումնասիրությունը, ինչպես նաև կազմվեց 2018 թվականին իրականացվելիք աշխատանքային պլանի նախագծի կազմում:

Անդրադառնալով «Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավուքներ և գենդերային հավասարություն» աշխատանքային խմբի հանդիպմանը, խումբը ամփոփեց 2017 թվականի աշխատանքային պլանով նախատեսված գործողությունները և նախագծեց 2018 թվականի աշխատանքային պլանի կետերը: Նախորդ տարվա ամփոփման աշխատանքների համար նշանակվեցին վերջնաժամկետներ:

ՄՀՀ քարտուղարության կողմից ներկայացվեցին ՄՀՀ-ին ներկայացվող նոր պահանջները, մասնավորապես` սպասվող ՄՀՀ կանոնակրգային փոփոխությունները, որով հնարավորություն կստեղծվի առավել կատարելագործել ՄՀՀ-ի աշխատանքները` հստակեցնելով գործունեության հիմնական նպատակները և սկզբունքները: Նշվեց նաև 2018 թվականի 1-ին եռամսյակում ՄՀՀ նոր անհատական կազմի հաստատման և մի շարք փաստաթղթերի ընդունման մասին` ՄՀՀ նոր կանոնակարգ, ՄՀՀ անդամների էթիկայի նորմերը սահմանող փաստաթուղթ, ՄՀՀ քարտուղարության կանոնակարգ և այլն:

ՄՀՀ քարտուղարության կողմից ներկայացվեց ՄՀՀ նոր գործող կայքը` www.ccmarmenia.am

: