Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Հայաստանին նվիրաբերվեց շարժական բուժախտորոշիչ կլինիկա

Հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպության տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային աջակցության խմբի խորհրդատու Մարինա Սեմենչենկոն, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: