Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ –ի և «Անցումային և Կայունության Պլան» — մշակման աշխատանքային խմբերի հանդիպում

Հուլիսի 11-12-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Գլոբալ Հիմնադրամ ուղարկված ՄԻԱՎ նոր դրամաշնորհային ծրագրի հայտի վերամշակման աշխատանքային հանդիպում փորձագետներ Վյաչասլավ Կուշակովի և Կատերինա Բոյկոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիր կողմեր պետական և ՔՀԿ ոլորտներից  (մասնակիցների ցուցակը կից ներկայացված է):

Հանդիպման մեկնարկին փորձագետներն առանձնացրեցին մի քանի խնդիր, որոնք առընչվում էին ՄԻԱՎ նոր դրամաշնորհային ծրագրի հայտին: Դրանցից ՀՀ-ում առկա օրենսդրական բացերն ու դրանց կիրարկման խնդիրները՝ առանձնացնելով հատկապես ներարկային թմրամիջոցներ օգտագործողների (ԹՆՕ), կոմերցիոն սեքս աշխատողների և տրանս անձանց խնդիրները, բուժման կասկադի հատկապես այն խնդիրները, որոնք վերաբերվում են հիվանդության կարգավիճակի չիմացությունից իմացության անցումը, բյուջեի ու արդյունավետ խնայողության խնդիրները և միգրանտների հետ իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության հնարավորությունները RUSAID-ի հետ:

Խնդիրները քննարկվեցին ներկայացված հերթականությամբ: ՀՀ-ում կոմերցիոն սեքս աշխատողների հանդեպ կիրառվող ադմինիստրատիվ տուգանքները, որպես խափանման միջոց դիտարկվեցին ոչ բավարար հիմք ՄԻԱՎ թեստավորման ընդլայնմանը խոչընդոտելու համար: Ըստ ՔՀԿ ներկայացուցիչների այն ավելի միտված է դիտարկվել, որպես կոռուպցիոն ռիսկերը մեծացնող հանգամանքը, քանի որ, ըստ ներկա որոշ մասնակիցների, ոստիկանությունը բերման է ենթարկում կոմերցիոն սեքս աշխատողներին հանրային կարգի խախտման մեղադրանքով, և սպառնում է դատական գործընթաց սկսել ադմինիստրատիվ տուգանքները նշանակելու համար: Ներարկային թմրամիջոցների օգտագործման օրենսդրական խոչընդոտները քննարկելիս դիտարկվեցին մի շարք սոցիալական խնդիրներ, որից մեկը մեթադոնային բուժում ստացող անձանց վարորդական իրավունքից զրկելն է, որը որոշ դեպքերում հանդիսանում է վարորդների աշխատանք ունենալու իրավունքից զրկում:

Հաջորդիվ քննարկվեցին բուժման կասկադում թեստավորման և կանխարգելման ծրագրերում արդյունավետության բարձրացման խնդիրները: ՔՀԿ ներկայացուցիչները առաջարկեցին քննարկել և ներառել նոր առավել մեծ ընդգրկվածությամբ միջոցառումներ, քան տեղեկատվության ու պահպանակների տարածման ծրագրային ուղղություններն են:

Հաջորդիվ քննարկվեցին նաև միգրանտների և խոցելի այլ խմբերի կողմից իրենց այդ խմբերի նույնացման ու դրանով խտրականացման ազդեցությունը ՄԻԱՎ ծրագրերում ընդգրկվելու ժամանակ: ՔՀԿ ներկայացուցիչները արծարծեցին անձնական տեղեկատվության բացահայտման և տարածման մի շարք խնդիրներ: Առաքելություն Արևելքի կողմից հնչեցին նաև մտահոգություններ կախված հայտով ներկայացված 60% ծածկույթի չափազանց հավակնոտ լինելու վերաբերյալ, այն պարագայում երբ ելնելով ֆինանսավորումից աշխարհագրական ծածկույթի ընդլայնման հարցը լուծված չէ:

ՀԻԳ ԱԽ համակարգողի կողմից ներկայացվեցին մի շարք խնդիրներ, որոնցից էին նոր հայտում մարդու իրավունքներին առնչվող չափելի թիրախների ավելացումը: