Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Հայաստանում մեկնարկում է մարդու իրավունքների կոնտեքստում իրավական դաշտի ուսումնասիրությունը (ԻԴՈւ)

Հիմք ընդունելով 2018 թվականին Գլոբալ հիմնադրամից ստացված առաջարկությունը, Անցումային պլանի 1.1 կետով նախատեսված միջոցառման իրականացումը, այն է «Գործող օրենսդրության ուսումնասիրություն` ՄԻԱՎ-ով, ՏԲ-ով ապրող մարդկանց և խոցելի խմբերի նկատմամբ խտրական դրույթների հայտնաբերման նպատակով», կմեկնարկի առաջիկայում Գլոբալ հիմնադրամի Ռազմավարական նախաձեռնությունների ֆինանսավորման շրջանակներում:

Իրավական դաշտի ուսումնասիրությունը (ԻԴՈւ)  մարդու իրավունքների կոնտեքստում` ՄԻԱՎ և ՏԲ վարակների վերահսկման տեսանկյունից քայլ է հասկանալու համար, թե ինչպես կարող է իրավական դաշտը ներազդել կանխարգելման, բուժման և այդ վարակների տարածվածության նվազեցման միջոցառումների իրականացման վրա: Նախատեսված է այդ իմաստով իրավական դաշտի մանրակրկիտ ուսումնասիրություն, բացերի վերհանում և բարելավմանն ուղղված առաջարկություններ, հաշվի առնելով նաև ծրագրերի պետական  ֆինանսավորմանը սահուն անցում կատարելը և ՄԻԱՎ-ի և տուբերկուլոզի կայուն հակազդումը:

Ծրագիրն իրականացվելու է Եվրոպական Harm Reduction Association (EHRA)  կողմից, որն ընտրվել է Գլոբալ հիմնադրամի կողմից` միջոցառումների ադմինիստրատիվ համակարգման համար: Ծրագիրն աջակցություն է ստանալու նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից (UNDP) վերջինիս Ստամբուլի տարածաշրջանային գրասենյակի միջոցով, որը ֆինանսավորելու է միջազգային խորհրդատուի ներգրավումը:

ԻԴՈւ-ն իրականացվելու է տեղական փորձագետների խմբի (ԻԴՈւ թիմ) կողմից, ովքեր ընտվելու են EHRA կողմից և պայմանագիր են կնքելու վերջինիս հետ: Թիմը ներառում է.

Ավագ ԻԴՈւ փորձագետ, ով հանդես է գալու որպես խմբի ղեկավար

Սոցիալական հետազոտությունների մասնագետ, և

Հանրային առողջապահության մասնագետ

ԻԴՈւ խորհրդատուների թիմը պատասխանատու է լինելու ՄԻԱՎ-ի և տուբերկուլոզի հակազդման վրա իրենց ազդեցության տեսանկյունից իրավական դաշտի ուսումնասիրության հաշվետվության և գործողությունների ծրագրի մշակման համար,  հիմնական շահառուների ներկայացուցիչների հետ անհատական հարցազրույցների և ֆոկուսային խմբերի քննարկումների անցկացման համար, ԻԴՈւ հաշվետվության և գործողությունների ծրագրի ներկայացման, հետադարձ կապի հավաքման և վերջնականացման համար:

ԻԴՈւ ավագ փորձագետը պետք է նաև համակարգի և իրականացնի հետագա գործողությունները` ելնելով ԻԴՈւ հաշվետվության առաջարկներից և գործողությունների ծրագրից: ԻԴՈւ թիմի խորհրդատուները պատասխանատու են լինելու նաև ԻԴՈւ գործընթացի ընթացքում կազմակերպվելիք բոլոր հանրային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար` մեկնարկային հանդիպում, աշխատանքային քննարկումներ, վալիդացիայի և ամփոփիչ միջոցառումներ: ԻԴՈւ խորհրդատուների թիմն է պատախանատվություն կրելու ԻԴՈւ հաշվետվության և գործողությունների ծրագրի բովանդակության և որակի համար:

Գործընթացն իրականացվելու է հետևյալ 4 փուլերով.

Փուլ 1: ԻԴՈւ պլանավորում, ապրիլ — մայիս, 2019

Փուլ 2: ԻԴՈւ իրականացում, հունիս – օգոստոս, 2019

Փուլ 3: Հետադարձ կապ և վերջնականացում, սեպտեմբեր – հոկտեմբեր, 2019

Փուլ 3: Տարածման կազմակերպում և իրականացում, նոյեմբեր – դեկտեմբեր, 2019

ԻԴՈւ հիմնական շահառուն, որն առաջնորդելու է վերջինիս իրականացումը, ԻԴՈւ ընդհանուր վերահսկողությունը և համակարգումը, պետք է լինի ՄՀՀ-ն: ՄՀՀ ներքո գործող ՀԻԳ (CRG) աշխատանքային խումբը պետք է իրականացնի վերահսկող մարմնի դերը: Անկախ այն հանգամանքից, որ խորհրդատուների թիմն է անցկացնելու ԻԴՈւ, իրականացնելով բոլոր հետազոտությունները և մշակելով բոլոր հիմնական փաստաթղթերը, վերահսկող մարմինը կարևոր դերակատարություն է ունենալու գործընթացի վերահսկման և խորհրդատուների հետ քննարկումների, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպման հարցում: Չի բացառվում, որ ՀԻԳ աշխատանքային խմբի պահանջվի ժամանակավոր համալրում լրացուցիչ ներուժով (իրավաբան, հանրային առողջության և մարդու իրավուքների մասնագետներ)` ԻԴՈւ գործընթացի վերահսկումն առավել մասնագիտորեն իրականացնելու նպատակով:

Առողջապահության նախարարության կողմից առաջադրված ներկայացուցիչները կմասնակցեն փորձագետների խմբի և վերահսկող մարմնի քննարկումներին, կունենան առանձին հանդիպումներ և քննարկումներ խորհրդատուների հետ` գործընթացի ողջ տևողության ընթացքում անհրաժեշտության դեպքում աշխատանքներն ուղղորդելու և խորհրդատվություն տալու համար: ՀՀ ԱՆ ԳՀ ԾՀԽ ղեկավար Հասմիկ Հարությունյանը կլինի ԱՆ կողմից այս միջոցառման համար կոնտակտային անձը և կօժանդակի ԱՆ հետ խորհրդատուների շփմանը, իսկ ՄՀՀ քարտուղար Սիլվա Էլբակյանը կլինի ՄՀՀ կողմից կոնտակտային անձ: