Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու մասնագետ (Փորձագետ) –ի թափուր հաստիք

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով

 Պաշտոնի անվանում՝  Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակներում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու մասնագետ (Փորձագետ)

Երևան, ՀՀ

Բացման օր՝  հուլիսի 19, 2019թ.

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ օգոստոսի 2, 2019թ.

Մեկնարկ` հնարավորինս շուտ

Աշխատավարձ՝ Մրցակցային

Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs), ինչպես նաև նախկին գործատուներից առնվազն մեկ երաշխավորագիր ուղարկեն secretariat.ccm@gmail.com էլեկտրոնային հասցեով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Պարտավորություններ՝

  1. Հետազոտություն անցկացնել Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակներում (2009թ. –ից ի վեր)` համագործակցելով այլ կազմակերպությունների և անձանց հետ:
  2. Շահառուների շրջանում աշխատանքներ իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման ճանապարհներ բացահայտելու նպատակով,
  3. Ուսումնասիրել և վերհանել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման դեպքերը,
  4. Գնահատել մեթադոնային ծրագրի արդյունավետությունը,
  5. Գնահատել մեթադոնային բուժման ընթացքում խորհրդատվական ծառայության արդյունավետությունը,
  6. Անցումային պատրաստվածության պլանի, Անցումային և կայունության պլանի, ինչպես նաև այլ համապատասխան փաստաթղթերի վրա հիմնվելով մշակել մանրամասն ճանապարհային քարտեզներ, որոնք հստակ կսահմանեն միջանկյալ գործողությունները, նպատակները և իրականացնող/պատասխանատու մարմինները (պատասխանատու անհատներին, մշտադիտարկման չափորոշիչներ):
    • ՄՀՀ-ի համապատասխան աշխատանքային խմբին և ՄՀՀ քարտուղարությանը ներկայացնել ամսական հաշվետվություն նախապես մշակված ճանապարհային քարտեզի համապատասխան աշխատանքների վերաբերյալ,
    • ՄՀՀ-ի համապատասխան աշխատանքային խմբի անունից և/կամ վերջինիս հանձնարարականով ՄՀՀ նիստերի ժամանակ ներկայացնել իրականացվող գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն  և խնդիրներ առաջադրել ՄՀՀ-ի շրջանակում քննարկելու համար,
    • ՄՀՀ քարտուղարության և բոլոր այլ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպումներ, աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու միջոցով օպերատիվ կերպով կառավարել  համապատասխան գործողությունների իրականացումը:
  7. Մշակել մշտադիտարկման և գնահատման մոտեցումներ, որոնք կապահովեն Մեթադոնային բուժման ծրագրի, ներառյալ խոչընդոտների, խթանիչների և տեխնիկական աջակցության հետ կապված կարիքների արագ և վաղ հայտմաբերումն ու ներկայացումը որոշումների կայացնող մարմիններին:
  8. Իրականացնել վերլուծություններ՝  հավաքելով առկա և հետագա ծրագրային և ֆինանսական տեղեկությունները, որոշելով բացթողումներն ու պահանջվող ռեսուրսները (ներառյալ տեխնիկական աջակցության կարիքները), ինչպես նաև հնարավորությունները:
  9. Որոշել ազգային բարփոխումները/ գործընթացները/ ցանկացած այլ հնարավորություն, որը կարող է խթանել Մեթադոնային բուժման ծրագրի իրականացումը:
  10. Կազմել Մեթադոնային բուժման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և ներկայացնել ՄՀՀ-ին և այլ շահառու մարմիններին:

Հարկ եղած դեպքում բացահայտել եւ նպաստել Մեթադոնային բուժման ծրագրի գերակայությունների առաջխաղացման հետ կապված լավագույն փորձի տարածմանը (կամ հակառակը, Հայաստանից դեպի այլ երկրներ):

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության, մարդու իրավունքների պաշտպանության կամ հանրային առողջապահության ոլորտում` հետդիպլոմային կրթական աստիճանով:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հանրային առողջապահության ոլորտում  քրեակատարողական հիմնարկների կամ այլ համապատասխան կառույցների հետ սերտ աշխատանքային ներգրավվածությամբ` ցանկալի է ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառությամբ:
  • Պետական պահանջների և ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգերի, ֆինանսավորման սկզբունքների և ուղեցույցների իմացություն:
  • Պրոֆեսիոնալ հաղորդակցման ունակություններ:
  • Բանակցային ունակություններ:
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն:
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
  • Ռազմավարական մտածողություն, կազմակերպչական, պլանավորման և աշխատանքային առաջնահերթյությունների սահմանման ունակություններ:
  • Վերլուծական մտածելակերպ, նվիրվածություն աշխատանքին և պատասխանատվութուն:
  • MS Office-ի և մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն:
  • Ճկունություն, անկախ և լարված պայմաններում աշխատելու ունակություն: