Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի եվ տուբերկուլոզի դեմ պայքարի լրիվ պետական ֆինանսավորման անցման կայունությունը ապահովող միջոցառումների համակարգողի թափուր հաստիք

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով

 Պաշտոնի անվանում՝  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի եվ տուբերկուլոզի դեմ պայքարի լրիվ պետական ֆինանսավորման անցման կայունությունը ապահովող

միջոցառումների համակարգող  

Երևան, ՀՀ

Բացման օր՝  հուլիսի 19, 2019թ.

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ օգոստոսի 2, 2019թ.

Մեկնարկ` հնարավորինս շուտ

Աշխատավարձ՝ Մրցակցային

Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs), ինչպես նաև նախկին գործատուներից առնվազն մեկ երաշխավորագիր ուղարկեն secretariat.ccm@gmail.com էլեկտրոնային հասցեով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 Պարտավորություններ՝

Համակարգողը ապահովում է հետևյալ աշխատանքների կատարումը`

  1. Իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի լրիվ պետական ֆինանսավորման անցման կայունությունը ապահովող միջոցառումների (այսուհետ` Միջոցառումներ) աշխատանքները` համագործակցելով այլ կազմակերպությունների և անձանց հետ:
  2. Անցումային պատրաստվածության պլանի, Անցումային և կայունության պլանի, ինչպես նաև այլ համապատասխան փաստաթղթերի վրա հիմնվելով մշակել մանրամասն ճանապարհային քարտեզներ, որոնք հստակ կսահմանեն միջանկյալ գործողությունները, նպատակները և իրականացնող/պատասխանատու մարմինները (պատասխանատու անհատներին, մշտադիտարկման չափորոշիչներ):
  3. Համակարգել տեղեկատվությունն ու գործընթացները՝ ապահովելով ՄՀՀ-ի շարունակական աշխատանքների իրականացումը կայունության և անցումային առաջնայնությունների իրականացման հարցում, մասնավորապես՝
    • ՄՀՀ-ի անցումային և կայունության աշխատանքային խմբին և ՄՀՀ քարտուղարությանը ներկայացնի ամսական հաշվետվություն նախապես մշակված ճանապարհային քարտեզի համապատասխան աշխատանքների վերաբերյալ,
    • ՄՀՀ Անցումային և կայունության խմբի անունից և/կամ վերջինիս հանձնարարականով  ՄՀՀ նիստերի ժամանակ ներկայացնել անցումային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն  և խնդիրներ առաջադրել ՄՀՀ-ի շրջանակում քննարկելու համար,
    • ՄՀՀ քարտուղարության և բոլոր այլ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների և անձանց հետ հանդիպումներ, աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու միջոցով օպերատիվ կերպով կառավարել  համապատասխան գործողությունների իրականացումը:
  4. Մշակել մշտադիտարկման և գնահատման մոտեցումներ, որոնք կապահովեն Անցումային և Կայունության պլանի հաջողությամբ իրականացումը, ներառյալ խոչընդոտների, խթանիչների և տեխնիկական աջակցության հետ կապված կարիքների արագ և վաղ հայտմաբերումն ու ներկայացումը որոշումների կայացնող մարմիններին:
  5. Ապահովել Անցումային և կայունության պլանի իրականացման շարունակական մշտադիտարկումը և վերահսկողությունը, ներառյալ հաշվետվողականությունը:
  6. Որպես փորձագետ, անմիջական մասնակցություն ունենալ երկրի Անցումային պլանում ներառված հետևյալ միջոցառումների իրականացմանը`
    • Անցումային պլանի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հակազդման Ազգային ծրագրերի համապատասխան ֆինանսավորման» 4-րդ բաժնով սահմանված միջոցառումներից բխող աշխատանքները,
    • Անցումային պլանի «Պետական գնումների համակարգի հզորացում» 11-րդ բաժնով սահմանված միջոցառումներից բխող աշխատանքները,
    • Անցումային պլանի «Մոնիտորինգ և գնահատում» 12-րդ բաժնով սահմանված միջոցառումներից բխող աշխատանքները,
  7. Իրականացնել վերլուծություններ՝  հավաքելով առկա և հետագա ծրագրային և ֆինանսական տեղեկությունները, որոշելով բացթողումներն ու պահանջվող ռեսուրսները (ներառյալ տեխնիկական աջակցության կարիքները), ինչպես նաև հնարավորությունները:
  8. Որոշել ազգային բարփոխումները/ գործընթացները/ ցանկացած այլ հնարավորություն, որը կարող է խթանել անցումային առաջնայնությունների իրականացումը (օրինակ՝ ազգային ապահովագրական սխեման, ԱԲՕ բարեփոխումներ և այլն)  և հետագայում համակարգել կապը դրանց միջև:
  9. Համակարգել առողջապահության ոլորտում աշխատող գործընկերներների աշխատանքը, որպեսզի իրականացվող միջոցառումների համահարթեցման միջոցով բարձրանա ազգային ծրագրերի արդյունավետությունը և կայունությունը:
  10. Հետևել դոնոր կազմակերպությունների դրամաշնորհային համաձայնագրերի և Անցումային և կայունության պլանի մեջ նկարագրված համաֆինանսավորման պահանջները, ներառյալ երկրի բյուջեի կատարման հաշվետվությունների մշտադիտարկումը՝ կապված հիվանդության բաղադրիչի եւ առողջապահության ոլորտի հատկացումների հետ:

Հարկ եղած դեպքում բացահայտել եւ նպաստել անցումային եւ կայունության գերակայությունների առաջխաղացման հետ կապված լավագույն փորձի տարածմանը (կամ հակառակը, Հայաստանից դեպի այլ երկրներ):

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում` հետդիպլոմային կրթական աստիճանով:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հանրային առողջապահության ոլորտում կամ դրամաշնորհ ստացող պետական կազմակերպությունում` ցանկալի է ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառությամբ:
  • Պետական պահանջների և ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգերի, ֆինանսավորման սկզբունքների և ուղեցույցների իմացություն:
  • Պրոֆեսիոնալ հաղորդակցման ունակություններ:
  • Բանակցային ունակություններ:
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն:
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
  • Ռազմավարական մտածողություն, կազմակերպչական, պլանավորման և աշխատանքային առաջնահերթյությունների սահմանման ունակություններ:
  • Վերլուծական մտածելակերպ, նվիրվածություն աշխատանքին և պատասխանատվութուն:
  • MS Office-ի և մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն:
  • Ճկունություն, անկախ և լարված պայմաններում աշխատելու ունակություն: