Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

ՄՀՀ Վերահսկող մարմնի հանդիպումը Սուրեն Նազինյանի հետ

Սույն թվականի հունվարի 25-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) քարտուղարությունում կազմակերպվեց ՄՀՀ վերահսկող մարմնի հերթական հանդիպումը, որին մասնակցում էին անդամներ Վիկտորիա Ավակովան (Ամքոր Հայաստան), Անահիտ Պապիկյանը (Բաց հասարակության հիմնադրամներ), Ռոզա Բաբայանը (ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր), Մարիամ Մուրադյանը (ՄՀՀ «Համայնք, իրավունք, գենդեր» ԱԽ), Մամիկոն Հովսեփյանը («Փինք Արմենիա» ՀԿ):

Հանդիպմանը հրավիրված էր նաև ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական գծով խորհրդական Սուրեն Նազինյանը, ում հետ Վերահսկող մարմնի անդամները քննարկեցին նախկինում կատարված «Մեթադոնային ծրագրի» ուսումնասիրության արդյունքները, ներկայացրեցին մարմնի դիրքորոշումն ու վեր հանված խնդիրները: Քննարկման արդյունքում, Ս.Նազինյանն ի գիտություն ընդունեց Վերահսկող մարմնի դիրքորոշումը և ներկայացրեց «Մեթադոնային ուղեցույց»-ի նախագծի կարգավիճակը, որին ի պատասխան Վերահսկող մարմինը հայտնեց իր պատրաստակամությունը աջակցել ուղեցույցի մշակման ու հաստատման աշխատանքներին:

Հանդիպման 2-րդ հատվածում Վերահսկող մարմինը քննարկեց 2019 թվականի աշխատանքային պլանի 1-ին եռամսյակում նախատեսված միջոցառումներից բխող գործողությունները, հստակ սահմանվեցին առաջիկա անելիքները: