Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

ՄՀՀ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սույն թվականի նոյեմբերի 12-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) քարտուղարությունում կազմակերպվեց ՄՀՀ նորընտիր վերահսկող մարմնի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին անդամներ Անահիտ Պապիկյանը (Բաց հասարակության հիմնադրամներ), Ռոզա Բաբայանը (ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր), Քրիստինե Իսպիրյանը (Հայկական Կարմիր Խաչ), Կարինե Քոչարյանը («Կլոր սեղան»), Մարիամ Մուրադյանը (ՄՀՀ «Համայնք, իրավունք, գենդեր» ԱԽ), Վիկտորիա Ավակովան (Ամքոր Հայաստան): Հանդիպման ընթացքում ՄՀՀ քարտուղար Սիլվա Էլբակյանը ներկայացրեց Վերահսկող մարմնի հիմնական գործառույթները և մարմնին ներկայացվող պահանջները: Հանդիպման հիմնական նպատակը աշխատանքային պլանի կազմումն էր, որի համաձայն վերահսկող մարմինը պետք է իրականացնի իր գործունեությունը: Անդրադարձ կատարվեց նաև նախկինում գործող ՄՀՀ վերահսկող մարմնի կատարված աշխատանքներին և դրանց արդյունքում ի հայտ եկած հանգամանքներին անդրադառնալու անհրաժեշտությանը: