Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

«ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» կարգախոսով համաշխարհային ակցիան Հայաստանում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2017թ.-ի նոյեմբերի 17-25-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթին, ինչպես նաև` դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին:

Սույն միջոցառումներից զատ սոց. ՀԿ-ն միացել է նաև «ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» կարգախոսով համաշխարհային իրազեկող ակցիային, գործարկվել է նաև հայալեզու կայքը: Life4me+-ի(https://life4me.plus/campaigns/nravnon/hy/) կողմից կազմակերպած այս արշավի մասնակիցներն իրենց էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կսկսեն պատմել այն մասին, որ այսօր կա հնարավորություն կասեցնել ՄԻԱՎ-ի տարածումը՝ բուժման համընդհանուր հասանելիության ապահովման, վաղ հայտնաբերման և դեղերի ընդունման պարտաճանաչության պահպանման ճանապարհով: Կխոսվի նաև այն մասին, որ այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խարանելը ոչ մի հիմք չունի, բացի վախերից և համաճարակի վերաբերյալ հնացած պատկերացումներից:
Դուք ևս կարող եք միանալ քարոզարշավին:

Իմանալ ավելին >>>

Ստորև գտեք նաև վերոհիշյալ միջոցառումների անցկացման վայրերը և օրերը ՀՀ ամբողջ տարածքով.

Երևան, նոյեմբեր 17, 2017 (ժամը` 13:00-18:30, Հյուսիսային պողոտա),

Վանաձոր, նոյեմբեր 18, 2017 (ժամը` 13:00-17:30,),

Արմավիր, նոյեմբեր 19, 2017 (ժամը` 13:00-17:30),

Մարտունի, նոյեմբեր 20, 2017 (ժամը` 13:00-17:30),

Գավառ, նոյեմբեր 21, 2017 (ժամը` 13:00-17:00),

Սևան, նոյեմբեր 22, 2017 (ժամը` 13:00-17:00),

Գյումրի, նոյեմբեր 23, 2017 (ժամը` 13:00-17:30),

Երևան, նոյեմբեր 24, 2017 (ժամը` 13:00-18:30, Գարեգին Նժդեհ հրապարակ),

Երևան, նոյեմբեր 25, 2017 (ժամը` 13:00-18:30, Տիգրան Մեծի պողոտա, Զ.Անդրանիկի արձանի հարակից տարածք),

Հրազդան, դեկտեմբեր 1, 2017 (ժամը` 13:00-17:30),

Երևան, դեկտեմբեր 1, 2017 (ժամը` 13:00-19:00, Հյուսիսային պողոտա):