Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

Քննարկվեցին Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր

Նոյեմբերի 2-ին ՁԻԱՀ-ի կենտրոն էր այցելել ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան:

Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շարունակության, ինչպես նաև 2019-2021թթ. համար վերջերս հաստատված ծրագրային հայտով նախատեսված ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից իրականացվելիք միջոցառումներին առնչվող հարցեր: ՁԻԱՀ-ի կենտրոնն ունի առանցքային դեր ծրագրում բուժման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների և մի շարք այլ ցուցանիշներին հասնելու, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում պետական և ոչ պետական կազմակերպություններին տեխնիկական աջակցության և մեթոդական օգնության տրամադրման գործում, ինչն էլ իր հերթին ապահովել է 2012թ-ից ի վեր Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի գերազանց` A1 գնահատական 100%-ից բարձր կատարողականով:

Հանդիպմանը մասնակցում էին նաև առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, Գլոբալ հիմնադրամի տեղական գործակալ, ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) ներկայացուցիչ Արմեն Կոջոյանը:

Վ.Գրիշեչկինան կատարեց շրջայց Կենտրոնում ծանոթանալու համար Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող վերանորոգման աշխատանքներին: