Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հանդիպումը Վալերիա Գրիշեչկինայի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային:

Հյուրը  նախարարին է ներկայացրել տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի առաջընթացն ու խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանը զգալի ձեռքբերումներ է գրանցել երկու հիվանդությունների դեմ պայքարում, և, որ համագործակցությունն այդ ուղղություններով առաջիկա տարիներին ևս կշարունակվի:

Գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո ղեկավարը նաև պատրասակամություն է հայտնել դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հնարավորինս աջակցել առողջապահության նախարարությանը` համակարգի բարեփոխումների ու ծախսարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել  Գլոբալ հիմնադրամի ներկայացուցչին երկար տարիների համագործակցության համար, և նշել, որ կարվի հնարավորը ծրագրի արդյունքների կայունությունն ապահովելու համար: