Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Մամուլի ասուլիս նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ 1988 թվականից ի վեր, երբ Հայաս­տանում արձանագրվեցին ՄԻԱՎ վա­րակի առաջին դեպքերը, մեր երկրում մեծ փորձ է կուտակվելՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ոլորտում, զգալի հաջողություններ են արձա­նագրվել հա­մա­ճա­րա­կին հակազդման գործում։ Այդ մասին բազմիցս փաստել են տեղական և միջազ­գա­յին մի շարքկազմակերպություններ, այդ թվում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչները և Գլոբալհիմնադրամի քարտուղարությունը, որի կողմից դրամաշնորհային ծրագրի կատարո­ղա­կանը վերջին 2տարիներին 3 անգամ գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատա­կանի, ինչը նշանակում է100%-ից բարձր կատարողական:

Կարևոր ձեռքբերում է հակառետ­րո­վիրուսային բուժման հասանե­լիու­թյունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրա­պետական կենտ­րոնում (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տրա­մադրվում է անվճար բուժում։ 2001 թվականից ի վեր հանրապե­տությու­նում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժման 2007 թվականից ի վեր նման կանխարգելում անցած ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը. հղիների ավելի քան 95%-ը, իսկ տուբերկուլոզով բոլոր հիվանդները հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Բուժաշխատողների համարանցկացվող դասընթացների շնորհիվ բարձրացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ նրանց գիտելիքների մակարդակը։ Դրա շնորհիվ մեծացել են բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատ­վության և հետազոտության ծավալները և բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնա­բեր­ումը: Հանրապետության գյուղական և քաղաքային 100 համայնքում ներդրվել և իրա­կանաց­վում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր բնակչության ամենախոցելի խմբում`միգրանտների, նաև նրանց ընտանիքի անդամների շրջանում։ Գործում են շարժական բժշկական խմբեր,շարժական բուժախտորոշիչ կլինիկա, որոնք ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները,այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրում են տեղերում` ապահովելովհասանելիությունը:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է նաև ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակա­բանականհետազոտութ­յուններ, ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտո­րոշում, ՁԻԱՀ-ի կլինիկական ևլաբորատոր ախտո­րոշում, հակառետրովիրու­սային բուժում, ՄԻԱՎ վարակով հիվանդներիդիսպանսերային հսկողություն։ Մեթո­դա­կան օգնություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերումհանրապե­տութ­յան բժշկական սպասարկում իրականացնող կազմա­կերպություններին, պետա­կանկառա­վար­ման այլ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպութ­յուն­ների կող­մից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իրականացվող ծրագրերին, իրականացնում է գիտա­կան գործունեություն:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն խոսեց աշխարհում և Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ֆրանսիայի բազ­­մա­­կող­մանի ներդրման մասին:

Այնուհետև ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Ս.Գրիգորյանը ներկայաց­րեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաս­տա­նում, խոսեց աշխար­հում, տարածաշրջանում և ՀՀ-ում համա­ճա­րակի զարգացման միտումների ու դրան հակազդման հնարավորություն­ների մասին:

Ելնելով երկրում ՄԻԱՎ վարակի տարածման հարցում միգրացիայի գործոնի զգալի ազդեցութ­յունից` կարևորվում են հատկապես միգրանտների և նրանց ըն­տանիքի անդամ­ների շրջանում ՄԻԱՎ վարակիկանխարգելման աշխա­տանքները, ՀՀ-ում ամենախոցելի այդ խմբի շրջանում իրա­կանացվող ծրագրերը: Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բժշկական ախտորոշիչ համալիրի շահագործման շնորհիվ մեծացել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանե­լիությունը հիմնա­կանում գյուղական այն հա­մայնքներում, որտեղ առավել մեծ են միգ­րացիոն հոսքերը, սակայն դեռևս ցածր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտութ­յունների մակարդակը: Արդեն իսկ նկատվում է հետազոտվողների թվի աճ, ինչի արդյունքում կբարելավվի ՄԻԱՎ վարակի հայտնաբերումն ու ախտորոշումը, կընդլայնվի բուժման ծածկույթը, այսինքն` ավելի շատ բուժման ցուցում ունեցողների կտրամադրվի հակա­ռետ­րովիրուսային բուժում, որն էլ իր հերթին ունի անմիջական կանխար­գելիչ նշանակություն: Մյուս կողմից շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայութ­յունների փաթեթի շրջանակներում, ինչը չափազանց կարևոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազո­տության համար դիմելիությունը մեծացնելու համար։ Այդ դեպքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազո­տությունն ընկալվում է որպես տրա­մադրվող ծառայությունների բաղադրիչ, որն անհրա­ժեշտ է առողջության պարբերական վերահսկման համար:

Ոլորտում առկա են նաև հիմնախնդիրներ, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, ՄԻԱՎ-ովապրող մարդկանց միայն 39%-ի կողմից իր կարգավիճակի իմացությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդ­մանմիջոցառումների անընդհատության, շարունակա­կանու­թյան և ընդլայնման ապահովմանանհրաժեշտությունը:

Այսօր մեծ տոկոս են կազմում արդեն հիվանդության ախտանշանների դրսևորման փուլում ախտորոշում ստացող հիվանդները, ինչն անդրադառնում է ՄԻԱՎ վարակից մահացության ցուցանիշի վրա: Մտահոգիչ է, որ հակառետ­րովիրուսային բուժման հասանելիության պայման­ներում, որը ՀՀ քաղաքացիներինտրամադրվում է անվճար, ՄԻԱՎ վարակից մահացութ­յունը մեծապես պայմա­նավորված է վարակի ուշ հայտնաբերումով, հետևաբար` անհրաժեշտ բուժումն ուշ սկսելով: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրենը երբևէ ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ դրսևորած անձանց կոչ արեց ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը պարզելու համար անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջա­կան վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

Լիոնի համալսարանական հիվանդանոցային կենտրոնի վարակիչ և արևադար­ձային հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դոմինիկ Պեյրամոնը հակիրճ ներ­կայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատմությունը ևիրավիճակը Ֆրանսիայում:

Աղբյուր՝ armaids.am