Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


“Կարմիրը կտավին” հանրային միջոցառում

Ս.թ դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ ՀՀ ԱՆ “Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ” ՓԲԸ-ն և “Եղի՛ր տեղեկացված” ՀԿ-ն կազմակերպեցին “Կարմիրը կտավին” հանրային միջոցառում:

“Կարմիրը կտավին”  միջոցառումը  կոչված էր համախմբել Հայաստանի հայտնի նկարիչներին, ովքեր կտավի վրա յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացրեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  դեմ պայքարի խորհրդանիշ համարվող Կարմիր ժապավենը։

Միջոցառումը տեղի է ունեցել ԼոՖթ ակումբում, ժամը 15:00-ին:

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://iite.unesco.org/ru/news/media-campaign-armeina/