Ս.թ դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ ՀՀ ԱՆ “Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ” ՓԲԸ-ն և “Եղի՛ր տեղեկացված” ՀԿ-ն կազմակերպեցին “Կարմիրը կտավին” հանրային միջոցառում:
“Կարմիրը կտավին” միջոցառումը կոչված էր համախմբել Հայաստանի հայտնի նկարիչներին, ովքեր կտավի վրա յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացրեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող Կարմիր ժապավենը։
Միջոցառումը տեղի է ունեցել ԼոՖթ ակումբում, ժամը 15:00-ին:
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://iite.unesco.org/ru/news/media-campaign-armeina/