Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Նոյեմբերի 30, 2018թ.

Ս. թ.  նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ ՝ ՄՀՀ) նիստը:

ՄՀՀ նիստի մեկնարկը հայտարարեց ՀՀ ԱՆ փոխնախարար տկն. Լենա Նանուշյանը, ով ներկայացրեց ՄՀՀ նիստի օրակարգը: ՄՀՀ Նիստի օրակարգի հաստատումից հետո տկն. Նանուշյանը խոսքը փոխանցեց ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրույթի ներկայացուցիչ տկն. Ժենյա Մայիլյանին, ով, իր հերթին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, հակիրճ ներկայացրեց ՄԻԱՎ-ի հիմնախնդիրները և ընդհանուր իրավիճակը ոլորտում: Ելույթին հաջորդիվ, ՄՀՀ քարտուղարության նախաձեռնությամբ իրականացվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված փոքր միջոցառում, որտեղ ՄՀՀ անդամները, հագնելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան հատկանշական շապիկները, խմբակային նկարվեցին ՝ հայտնելով իրենց զորակցությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:

Այնուհետև, ՄՀՀ նիստին ելույթով հանդես եկան ՀԻԳ աշխատանքային խմբի համակարգող Մ. Մուրադյանը  և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ ՝ Ա. Հարությունյանը:

ՄՀՀ նիստը առանձնացավ նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի
համատեղ ծրագրի համագործակցության շրջանակում մշակված ՄԻԱՎ վարակի կրեդիտավորված առցանց դասընթացի էլ. հարթակի ներկայացմամբ: Խոսնակներ ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն ՝ Ա. Բազարչյանը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Ս. Գրիգորյանը մանրամասն ներկայացրեցին առցանց դասընթացի գաղափարն ու համակարգային մոտեցումները, իսկ Ա. Ջավադյանը ներկայացրեց առցանց դասընթացի հարթակը:

Նիստի ընթացքում բարձրաձայնվեցին ոլորտին վերաբերող բազմաթիվ մասնավոր դեպքեր, որոնց ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին անմիջապես անդրադառնալ:

Նիստը եզրափակեց տկն. Լ. Նանուշյանը՝ ՄՀՀ անդամներին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար: