Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Աստղիկ Գրիգորյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի փոխնախագահ

Ս.թ օգոստոսի 2-ին «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ՝ ՄՀՀ) նիստը՝ ՄՀՀ նոր անհատական կազմի մասնակցությամբ (ՄՀՀ նոր անհատական կազմը հաստատվել է ս.թ. հունիսի 20-ին առողջապահության նախարարի N 1866-Ա հրամանով):

ՄՀՀ նիստի օրակարգային երկրորդ կետը ՄՀՀ նոր անհատական կազմի փոխնախագահի ընտրությունն էր: ՄՀՀ անդամների միաձայն քվեարկության արդյունքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող տկն. Աստղիկ Գրիգորյանը ընտրվեց ՄՀՀ փոխնախագահ: