Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


«Համայնք, իրավունք, գենդեր» աշխատանքային խմբի հետազոտության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու տուբերկուլոզի ոլորտում շահերի պաշտպանության պլանի քննարկում

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ փաստաթղթերի դիտարկմամբ «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերի համապատասխանելիությունը «Համայնք, իրավունք, գենդեր» աշխատանքային խմբի սկզբունքներին» հետազոտության արդյունքների ներկայացման և շահերի պաշտպանության պլանի քննարկման հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀԻԳ աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին հետազոտության հիմնական արդյունքները: Հակիրճ անդրադարձ կատարվեց հետազոտության հիմնական սկզբունքներին, նպատակներին, ստացված արդյունքներին և հետազոտության անցկացման ընթացքին:

Հաջորդիվ ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց ընթացիկ գրանտային փուլի և 2022թ-ին նախատեսված գործողությունների ամփոփ նկարագիրը:

Շահերի պաշտպանության և ջատագովության պլանի նախնական տարբերակը ներկայացնելիս նշվեց, որ պլանում ներառված բոլոր գործողություններն ու խնդիրները հենված են զեկույցից դուրս բերված եզրակացությունների ու առաջարկությունների վրա: Պլանը բաց է հետագա քննարկումների ու առաջարկների համար:

Յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում: Հանդիպման ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: