Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Անցումային հարցերով մասնագետ

POSITION TITLE: Transition Officer (TOR attached)

DURATION:  1 year, with possible extension, 01 December 2021 – 30 November, 2022

LOCATION:  Yerevan, Armenia

OPENING DATE:   22 November, 2021

APPLICATION DEADLINE: 29 November, 2021

STARTING DATE: 01 December, 2021

SALARY: Competitive

APPLICATION PROCEDURES:  Interested applicants should submit their CVs to: secretariat.ccm@gmail.com. Please indicate in the subject line of your e-mail the title of the position that you apply for. Only short-listed candidates will be invited for interviews.


 

Տեխնիկական առաջադրանք

  1. Ընդհանուր դրույթներ

 

Անցումային հարցերով մասնագետը պետք է աշխատի Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) ենթակայության ներքո:

 

Անցումային հարցերով մասնագետը պետք է սերտորեն համագործակցի Վերահսկողության հարցերով ԱԽ-ի և Վերահսկողության հարցերով մասնագետի հետ: Նա հաշվետու է ՄՀՀ-ին:

 

  1. Շրջանակ

 

Անցումային հարցերով փորձագետը՝ Վերահսկողության հարցերով խորհրդատուի և Վերահսկողության ԱԽ-ի հետ համատեղ, պետք է համակարգի Վերահսկողության նախագծի աշխատանքները՝ ապահովելով բոլոր գործողությունների՝ մասնավորապես կայունության կամ անցման հետ կապված հիմնահարցերի, համաֆինանսավորման պարտավորությունների իրականացման/համաֆինանսավորման հսկողության (ելնելով երկրի համատեքստից), առողջության համապարփակ ապահովագրության ճշգրիտ արտացոլումն և մշտադիտարկումը:

Վերահսկողության հարցերով խորհրդատուի և Վերահսկողության ԱԽ-ի հետ համատեղ պետք է զեկուցի ՄՀՀ-ին հիմնահարցերի մասին և առաջարկի ձեռնարկվելիք գործողություններ:

 

Նպատակ

Նպաստել Հայաստանում խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՏԲ հիվանդների խնամքի և աջակցության ծառայությունների համար ֆինանսական հասանելիության արդյունավետ համակարգի ներդրմանը:

 

Անցումային հարցերով խորհրդատուն, Վերահսկողության ԱԽ-ի և Վերահսկողության հարցերով խորհրդատուի հետ համատեղ, պետք է ներկայացնի պարբերական հաշվետվություն, որը կպարունակի հիմնական եզրակացություններ ՄԻԱՎ-ի և ՏԲ-ի փոխհատուցումը Առողջության Համապարփակ Ապահովագրության ծառայությունների հիմնական փաթեթի շրջանակում ընդգրկելու մասին:

 

Պայմանագրի կատարման ժամկետը և ակնկալվող տևողությունը 2 տարի է:

 

III. Գործառույթներ

Վերահսկողության ԱԽ-ի և Վերահսկողության հարցերով խորհրդատուի հետ համատեղ՝ Անցումային հարցերով խորհրդատուի գործառույթներն են.

 

  1. Աջակցել անցումային նախագծի իրականացման վերահսկողությանը
  2. Իրականացնել համաձայնեցված գործողությունների վերահսկում՝ պետական մակարդակով պատասխան միջոցառումների և/կամ առողջապահական համակարգի ամրապնդման նպատակով
  3. Աջակցել ՄՀՀ-ին նպատակային ջանքերի կայունության, անցման և համաֆինանսավորման հիմնական առաջնահերթությունների բացահայտման նպատակով
  4. Կայունության, անցումային և համաֆինանսավորման առաջնահերթությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակում և տարածում
  5. Հակիրճ նկարագրել կատարողականի վրա հիմնված վարձատրության ներմուծման մեխանիզմը առողջապահական համակարգի նախագծում և վերջինիս հետամուտ լինել Գլոբալ հիմնդրամի դրամաշնորհային ժամանակահատվածից դուրս
  6. Ներկայացնել հակիրճ և ծախսարդյունավետ իրականացման նախագիծ ՄԻԱՎ-ի և ՏԲ-ի առողջության առաջնային պահպանման օղակի մեջ ինտեգրմանը աջակցելու հետ կապված
  7. Աշխատել Գլոբալ հիմնադրամի հարցերով երկրի խմբի, Հիմնական Ստացողի, Վերահսկողության հարցերով խորհրդատուի և Վերահսկողության ԱԽ-ի հետ՝ դրամաշնորհների կատարման նպատակով տվյալների վրա հիմնված ընթացիկ երկխոսություն վարելու և պահպանելու համար: Տվյալների վրա հիմնված երկխոսությունը ներառում է հիմնական ֆինանսական, ծրագրային, կառավարման և ռիսկերին առնչող հիմնահարցեր/տեղեկատվություն:

Վերլուծության կարևոր ասպեկտը ֆինանսական և ծրագրային տվյալների հետևողականության գնահատումն է, ինչպես նաև բացահայտված ռիսկերի հնարավոր ազդեցությունը դրամաշնորհի և ազգային ծրագրերի կատարողականների վրա

  1. Աջակցել վերահսկողության հարցերով հանձնաժողովին հետևել համաֆինանսավորման պարտավորությունների կարգավիճակին՝ կիրառելով առկա գործիքները կամ ընթացակարգերը
  2. Աջակցել Վերահսկողության ԱԽ-ի և խորհրդատուի կողմից մշակված առաջարկությունների  ՄՀՀ-ին ներկայացնելու գործընթացին
  3. Աջակցել ՄՀՀ-ի գործողություններին

 

  1. Որակավորումներ, փորձ և հմտություններ

 

Որակավորումներ և փորձ

  • Ֆինանսների կամ համապատասխան ոլորտում մագիստրոսի կոչում: Ավելի բարձր գիտական աստիճանը նախընտրելի է,
  • Առողջապահության ֆինանսավորման ոլորտում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ,
  • Գլոբալ Հիմնադրամի ՄՀՀ քաղաքականության և հասարակության կազմակերպությունների, խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող մադրկանց և ՏԲ հիվանդների հետ աշխատանքային փորձ,
  • Երկրի առողջապահական համակարգի կառուցվածքներին ծանոթություն,
  • ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի և մալարիայի համաճարակային ցուցանիշներին ծանոթություն,
  • ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի, մալարիայի, ինչպես նաև մարդու իրավունքները կարգավորող օրենսդրական դաշտին ծանոթություն,
  • Բազմակողմանի կառավարման միջավայրում աշխատելու փորձ:

 

Հմտություններ

  • Առողջապահության ֆինանսավորման և Առողջության համապարփակ ապահովագրման բնագավառի մեծ փորձ,
  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվության վերլուծության հմտություն,
  • Քաղաքական որոշումներ կայացնելու, ռազմավարական վերլուծություն և զեկուցում
  • Microsoft Office-ի, մասնավորապես Microsoft Excel and Microsoft Project ծրագրերի վարժ տիրապետում,
  • Տարբեր թիմերի հետ արդյունավետորեն աշխատելու ունակություն
  • Միջանձնային ուժեղ հմտություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հաղորդակցվելու ապացուցված ունակություն

Ներկայացնելու, աջակցելու, հաղորդակցման և գրելու վարժ հմտություններ