Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Համայնքների ներգրավման, մարդու իրավունքների եվ գենդերային հավասարության հարցերով համակարգող

 POSITION TITLE: CRG Coordinator (TOR attached)

DURATION:  6 month, with possible extension, 01 December, 2021 – 31 May, 2022.

LOCATION:  Yerevan, Armenia

OPENING DATE:   22 November, 2021

APPLICATION DEADLINE: 29 November, 2021

STARTING DATE: 01 December, 2021

SALARY: Competitive

APPLICATION PROCEDURES:  Interested applicants should submit their CVs to: secretariat.ccm@gmail.com. Please indicate in the subject line of your e-mail the title of the position that you apply for. Only short-listed candidates will be invited for interviews.


 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 Հիմնական դրույթներ

Համայնքների ներգրավման, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերով համակարգողը պետք է աշխատի Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) ենթակայության ներքո:

 

ՀԻԳ հարցերով համակարգողը պետք է սերտորեն համագործակցի ՀԻԳ ԱԽ-ի հետ: Նա հաշվետու է ՄՀՀ-ին:

 

  1. Շրջանակ

ՀԻԳ խորհրդատուն պետք է համակարգի ՀԻԳ ԱԽ-ի աշխատանքները՝ խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և տուբերկուլոզով հիվանդների շրջանում մարդու իրավունքների ոտնահարման և խտրականության դեպքերի մշտադիտարկման հետ կապված և հիմք ընդունելով ԱԽ-ի քննարկումները՝ զեկուցի ՄՀՀ-ին Հայաստանում իրավիճակի վերաբերյալ և առաջարկի ձեռնարկվելիք միջոցառումներ:

 

Նպատակ

Նպաստել Հայաստանում խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և տուբերկուլոզով հիվանդների համար կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների արդյունավետ համակարգի ներդրմանը։

 

ՀԻԳ համակարգողը, ՀԻԳ ԱԽ-ի հետ համատեղ, պետք է կիրառի հետևյալ սկզբունքները՝

 

  • Հարգել մարդու իրավունքները
  • Խտրականության բացակայություն
  • Արժանապատվություն և հավասարություն
  • Ապացույցների վրա հիմնված մոտեցում
  • Համայնքահեն մոտեցում

 

 

ՀԻԳ համակարգողը՝  ՀԻԳ ԱԽ-ի հետ համագործակցությամբ, պետք է կազմի պարբերական հաշվետվություն, որը պետք է պարունակի մշտադիտարկման և գնահատումների վերաբերյալ առանցքային եզրակացություններ, քաղաքականությունների վերլուծություն և առաջարկություններ, ինչպես նաև տեղեկատվություն արդեն իսկ կատարված գործողությունների վերաբերյալ:

Հաշվետվությունը պետք է շրջանառվի ՄՀՀ անդամների և շահագրգիռ կողմերի շրջանում և ներկայացվի ՄՀՀ հանդիպումների ընթացքում: ՀԻԳ համակարգողը պատասխանատու է ՄՀՀ հանդիպումների ընթացքում ՄՀՀ-ին առաջարկություններ և եզրակացությունների ներկայացման համար:

 

Պայմանագրի կատարման ժամկետը և ակնկալվող տևողությունը 1 տարի է:

 

III.  Գործառույթներ

ՀԻԳ ԱԽ-ի հետ համատեղ՝ ՀԻԳ խորհրդատուի գործառույթներն են.

 

  1. Սահմանել վերլուծության և գնահատման համար կարևոր թեմաներ`կազմելով աշխատանքային պլան,
  2. Գնահատել խարանի և խտրականության իրավիճակները և դրանց ազդեցությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի ծրագրերի իրականացման վրա և տալ առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ,
  1. Կազմակերպել բնակչության հիմնական խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՏԲ պացիենտների, մարդու իրավունքների խախտումների և նրանց խնդիրների կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների հասանելիության հետ կապված հարցերին առընչվող տեղեկատվության հավաքագրում և դիտարկում,
  1. Առանձնացնել և արձագանքել խտրականության, մարդու իրավունքների խախտման, գենդերային անհավասարության և այլ դեպքերի մասին տեղեկատվությանը հանրային քարոզարշավների, պետական ​​մարմիններին պաշտոնական հարցումներ ուղարկելու միջոցով և այլն,
  2. ՄՀՀ-ի միջոցով տեղեկացնել շահագրգիռ կողմերին (պետական մարմիններ, ՄԱԿ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և այլն) կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների ոլորտում մարդու իրավունքների և խտրականության իրավիճակների և անհրաժեշտ միջոցառումների մասին,
  3. ՄՀՀ-ին ներկայացնել պարբերական հաշվետվություններ և առաջարկություններ (առնվազն կիսամյակային՝ համաձայն ՄՀՀ օրակարգի),
  4. Հանդես գալ որպես կապող օղակ ՄՀՀ-ի և ՀԻԳ ԱԽ-ի, հասարակական կազմակերպությունների, խոցելի խմբերի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՏԲ հիվանդների համայքների համար,
  5. Ստեղծել հնարավորություններ հասարակական կազմակերպությունների և համայնքների համար ընդգրկվելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ և ՏԲ ծրագրերի նախագծման և իրականացման, ինչպես նաև Պետական անցումնային ծրագրի և Գլոբալ հիմնադրամին ներկայացվելիք հայեցակարգերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում,
  6. Աջակցել ՄՀՀ-ի գործողություններին:

 

  1. Որակավորումներ, փորձ և հմտություններ

 

Որակավորումներ և փորձ

  • Մագիստրոսի կոչում սոցիալալական գիտությունների, հանրային առողջության, ժողովրդագրության ոլորտում: Ավելի բարձր գիտական աստիճանը նախընտրելի է:
  • Նախագծերի/ծրագրերի մոնիտորինգի և գնահատման առնվազն 3 տարվա փորձ,
  • Գլոբալ Հիմնադրամի ՄՀՀ քաղաքականության և հասարակության կազմակերպությունների, խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող մադրկանց և ՏԲ հիվանդների հետ աշխատանքային փորձ,
  • Երկրի առողջապահական համակարգի կառուցվածքներին ծանոթություն,
  • ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի և մալարիայի համաճարակային ցուցանիշներին ծանոթություն,
  • ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի, մալարիայի, ինչպես նաև մարդու իրավունքները կարգավորող օրենսդրական դաշտին ծանոթություն,
  • Բազմակողմանի կառավարման միջավայրում աշխատելու փորձ:

 

Հմտություններ

  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվության վերլուծության հմտություն
  • Քաղաքական որոշումներ կայացնելու, ռազմավարական վերլուծություն և զեկուցում
  • Microsoft Office-ի, մասնավորապես Microsoft Excel and Microsoft Project ծրագրերի վարժ տիրապետում
  • Հասարակական կազմակերպությունների և կազմակերպչական շահագրգիռ կողմերի հետ աշխատելու ունակություն
  • Արդյունավետ միջանձնային հմտություններ և հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցվելու և շփվելու փորձառնություն
  • Ներկայացման, աջակցության, հաղորդակցման և գրելու վարժ հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն