ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Ազգային խորհրդատու՝ աջակցելու ՄՀՀ ներգրավմանը
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 12-օր՝ մինչև 2022 թվականի վերջ՝ առնվազն 4 ՄՀՀ նիստերի նախապատրաստման և նիստերից հետո ամփոփիչ աշխատանքներին աջակցելու համար:
ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան
ԲԱՑՄՈՒՄ՝ 15 ապրիլի, 2022 թ․
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 6 մայիսի, 2022 թ․
ՄԵԿՆԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿ՝ անմիջապես
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ Մրցակցային
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ.Հետաքրքրված դիմորդները պետք է իրենց ինքնակենսագրականները ներկայացնեն հետևյալ էլ. Հասցեով՝ secretariat.ccm@gmail.com։ Խնդրում ենք Ձեր էլ. նամակի թեմայի տողում նշել պաշտոնի անվանումը, որին դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները:
Տեխնիկական առաջադրանք
Միջոցառումները համակարգող հանձնաժողովի ներգրավմանն աջակցող
Ազգային խորհրդատու
Ներածություն | Ազգային խորհրդատուն աջակցություն է տրամադրում խոցելի խմբերի, հասարակական կազմակերպությունների և ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով և մալարիայով ապրող և/կամ դրանց ազդեցությունը կրող մարդկանցից կազմված համայնքների համար՝ կազմակերպելով հանդիպումներ Միջոցառումների համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նիստերից առաջ և հետո։ | ||||||||||||||||
Ակնարկ | Խոցելի խմբերի, նշված հիվանդություններով ապրող մարդկանց, և համայնքի ներկայացուցիչների ներգրավումն առանցքային սկզբունք է, որով առաջնորդվում է ՄՀՀ գործունեությունը։ Այդ ներգրավումը պետք է շարունակվի դրամաշնորհի ողջ ընթացքում՝ ծրագրերի տրամադրման և նպատակներին հասնելու գործընթացի խթանման համար՝ ապահովելով արդյունավետ ներդրում։ Յուրաքանչյուր ՄՀՀ պետք է այս շահառուների խմբերի հետ փոխգործակցության մեխանիզմ սահմանի, որով կապահովի վերջիններիս կարծիքների և ձայների լսելիությունը։
ՄՀՀ խոցելի խմբերի, հասարակական կազմակերպությունների և նշվածհիվանդություններից որևէ մեկով ապրող մարդկանց, շահառուների խմբերի մասնակցությունը և ձայնի կարևորությունը մեծացնելու նպատակով այս հանձնարարությունը կընդլայնի նրանց պատրաստվածության և մասնակցության շրջանակը ՄՀՀ նիստերից առաջ և հետո։։ Պլանավորված աջակցությունը կտրամադրվի ՄՀՀ քարտուղարության միջոցով ընտրված խորհրդատուի կողմից։ |
||||||||||||||||
Նպատակներ․ | 1. Մեծացնել խոցելի բնակչության, հասարակական կազմակերպությունների և/կամ նշված հիվանդություններով ապրող մարդկանց մասնակցության կարևորությունը ՄՀՀ ժողովներում և որոշումների կայացման կից ֆորումներում (օրինակ՝ ՄՀՀ ենթա-հանձնաժողովներում) և ընդհանուր առմամբ ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի և մալարիայի ազգային հակազդման(ումների) կառավարման և ուղղորդման գործընթացում:
2. Հասարակական կազմակերպությունների շահառու խմբերի միջև ձևավորել ներուժ ՄՀՀ ժողովներին արդյունավետորեն պատրաստվելու և մասնակցելու համար։ 3. Բարելավել ՄՀՀ ներկայացուցիչների և նրանց շահառու խմբերի միջև հետադարձ կապի երկկողմ մեխանիզմները։ |
||||||||||||||||
Աշխատանքի շրջանակը |
|
||||||||||||||||
Վերջնական արդյունքներ
|
ՄՀՀ-ն համաձայնեցնում է վերջնական արդյունքները, որոնք կարող են ներառել հետևյալը․
· Ժողովներից առաջ և հետո իրականացված գործողությունների պլան, որը նպատակ ունի բարելավել հանդիպումների արդյունավետությունը: · Խոցելի խմբերի, հասարակական կազմակերպությունների և նշված հիվանդություններով ապրող համայքների ներկայացուցիչների դիրքորոշում(ներ)ն ամփոփող նախապատրաստական փաստաթղթեր և բանավոր նկատառումներ։ · Մշակել խոցելի խմբերի, հասարակական կազմակերպությունների և նշված հիվանդություններով ապրող համայքների ներկայացուցիչների ՄՀՀ ժողովների ժամանակ ընդունված որոշումները և իրականացված հետևողական գործողություններն ամփոփող հաշվետվություններ (նախքան ՄՀՀ ժողովը)։ · Հաշվետվություններ և հետադարձ կապ գործող հաշվետվողականության գործիքների և վերջիններիս արդյունավետության, ինպես նաև տվյալների/տեղեկությունների արագ տարածման վերաբերյալ։ · Ամփոփ հաշվետվություն՝ ներառելով հաղորդակցության բացերը, երկկողմ հետադարձ կապի ամրապնդման մասով առաջարկությունները, ժողովներից յուրաքանչյուրի համար խթանումների արդյունքները։ |
||||||||||||||||
Հաշվետվության ուղղությունները
|
Խորհրդատուն ներկայացնում է հաշվետվություն ՄՀՀ քարտուղարությանը:
Խորհրդատուն սերտ համագործակցելու է խոցելի խմբերի, հասարակական կազմակերպությունների և նշված հիվանդություններով ապրող մարդկանց և/կամ դրանց ազդեցությունը կրող համայքների ՄՀՀ ներկայացուցիչների հետ։
ՄՀՀ Քարտուղարությունից պահանջվում է խորհրդատվության վերջնական արդյունքները տրամադրել Գլոբալ հիմնադրամին ։
|
||||||||||||||||
Զբաղվածություն
|
Առնվազն 12-օրյա ներգրավում, նվազագույնը 4 ՄՀՀ նիստերի նախապատրաստական և նիստերից հետո ամփոփիչ աշխատանքներին աջակցելու նպատակով։
|
||||||||||||||||
Որակավորումները, փորձը և հմտությունները
|
Որակավորումներ․
Պահանջվում է բակալավրի աստիճան սոցիալական գիտությունների, հանրային առողջապահության և այլ առնչվող ոլորտի
Փորձը և հմտությունները · Խոցելի խմբերի, նշված հիվանդություններով ապրող, հասարակական կազմակերպությունների և համայնքային խմբերի հետ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։ · ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի և մալարիայից խոցելի խմբերին ներգրավելու կարողություն, մասնակցության խրախուսում, իրազեկման և քննարկումներում շարունակական ներգրավում։ · Ռազմավարական տեղեկությունները սինթեզելու և ամփոփելու ունակություն: · Քոուչինգի/մենթորության կարողություն։ · Վերլուծական և փաստաթղթավորման/հաշվետվությունների կազմման հմտություններ։ · Հաղորդակցային և խթանման հմտություններ։ · ՄԻԱՎ-ից, տուբերկուլոզից և մալարիայից առավել խոցելի և/կամ դրանց ազդեցությունը կրող բնակչության և համայնքային խմբերի հասարակական կազմակերպությունների ներգրավման, կառավարման, կարողությունների զարգացման և/կամ իրավունքների պաշտպանության ոլորտներում բազմաշահառու մարմինների հետ խորհրդատվության ակնհայտ փորձ: · Հայերենի և անգլերենի իմացություն
Ցանկալի
· Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի կառուցվածքի և կառավարման գործընթացի վերաբերյալ գիտելիքներ ։ · ՄՀՀ կառավարման վերաբերյալ գիտելիքներ։ · Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում տեխնիկական աջակցության հաջող ապահովման փորձ։ · Գլոբալ հիմնադրամում հասարակական կազմակերպությունների դերի ակնհայտ ըմբռնում։
ՄՀՀ անդամները չեն կարող դիտարկվել այս պաշտոնի համար։ |