ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Ազգային խորհրդատու՝ աջակցելու ՄՀՀ տեղորոշմանը
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ: 25 օր, 4 ամսվա ընթացքում:
ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան
ԲԱՑՈՒՄ՝: 15 ապրիլի, 2022 թ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ: 6 մայիսի, 2022 թ
ՄԵԿՆԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿ: անմիջապես
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ: Մրցակցային
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ. Հետաքրքրված դիմորդները պետք է իրենց ինքնակենսագրականները ներկայացնեն հետևյալ էլ.հասցեին՝secretariat.ccm@gmail.com։ Խնդրում ենք Ձեր էլ. նամակի թեմայի տողում նշել պաշտոնի անվանումը, որին դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները:
Տեխնիկական առաջադրանք
Միջոցառումները համակարգող հանձնաժողովի տեղորոշմանն աջակցող
Ազգային խորհրդատու
Համատեքստ | Գլոբալ հիմնադրամի Միջոցառումների համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) քաղաքականությունն ընդգծում է, որ ՄՀՀ-ն պետք է տեղորոշվի ամենաբարձր մակարդակում՝ պատասխանատվություն կրելով երկրում բազմաթիվ գործընկերների մասնակցությամբ և բազմաթիվ ոլորտների ուղղությամբ ձեռնարկվող զարգացման պլանավորման համար։ Գլոբալ հիմնադրամը բոլոր երկրներին հորդորում է հնարավորության դեպքում հիմնվել իրենց ազգային կառույցների վրա և տեղորոշել ՄՀՀ և/կամ ՄՀՀ գործառույթները առկա առողջապահական հարթակների ներսում՝ առողջապահական ծրագրերի, ներդրումների և համավարակին պատրաստվածության կենտրոնական համակարգմանը խթանելու համար։ Այն երկրներում, որտեղ ակտիվորեն պատրաստվում են Գլոբալ հիմնադրամի կողմից հիվանդության առնվազն մեկ բաղադրիչի մասով տրամադրվող ֆինանսավորումից անցում կատարելուն, պլանավորման և իրականացման տեղորոշումը կարող է ենթադրել ավելի սեղմ ժամկետներ։ Այս երկու կետերը պետք է օգտագործվեն հաջող անցումային գործընթացին նպաստելու և բարձր կայունությանը խթանելու նպատակով ՄՀՀ դերը համապատասխանեցնելու համար։ Սա կարող է ներառել անցումային նախաձեռնողական պլանավորման համար հնարավորինս սեղմ ժամկետներում ՄՀՀ հիմնական գործառույթների և սկզբունքների աստիճանական անցումն ազգային առողջապահական հաստատություններ, այլ ոչ թե անցումային դրամաշնորհին սպասելը: Երկրում առողջապահության առկա կառավարման մարմինների քարտեզագրումը ՄՀՀ գործառույթների ինստիտուցիոնալացման ուղղությամբ արված առաջին քայլն է։ | ||||||||||||||||
Շրջանակը/
Նպատակը |
Ազգային խորհրդատուն վեր կհանի առողջապահության առկա կառույցները, կառավարման մեխանիզմները և առողջապահության ոլորտը ու հիվանդություններին բնորոշ հիմնահարցերը համակարգող հարթակները։ Անցումային համատեքստի դեպքում[1] սա պետք է հավելյալ կենտրոնանա ազգային մակարդակի առանցքային շահառուների վրա, որոնք ամենանպատակահարմարն են անցման, պատրաստվածության, իրականացման պլանավորմանը խթանելու և կայունությունն ամրապնդելու ուղղությամբ իրականացված ընդհանուր ջանքերի տեսանկյունից։
Խորհրդատուն քարտեզագրում է յուրաքանչյուր վեր հանված հարթակի տեղորոշումը ազգային համակարգերում և ՄՀՀ մասով։ Խորհրդատուն նաև կաջակցի ՄՀՀ-ին երեք հիմնական փուլերի հիման վրա Տեղորոշման պլանի մշակման հարցում · Գիտելիք, · համակարգում, · կայուն կառույց։ |
||||||||||||||||
Առաջադրանքներ և արդյունք | Ազգային խորհրդատուից ակնկալվում է հետևյալ առաջադրանքների իրականացումը․
|
||||||||||||||||
Վերջնական արդյունքներ |
|
||||||||||||||||
Հաշվետվության ուղղությունները | Խորհրդատուն աշխատանքի շրջանակներում սերտորեն համագործակցում է ՄՀՀ Քարտուղարության և ՄՀՀ Անցումային հարցերով պատասխանատուի հետ։
ՄՀՀ Քարտուղարությունից պահանջվում է Գլոբալ հիմնադրամին տրամադրել խորհրդատուի կողմից մշակված վերջնական արդյունքները։ |
||||||||||||||||
Ջանքերի մակարդակը և կատարման ժամանակահատվածը | Խորհրդատուն ունի 25 օր, որոնք պետք է օգտագործվեն 4 ամսվա ընթացքում։
|
||||||||||||||||
Թեկնածուի համառոտ կենսագրություն
|
Ա․ Որակավորումներ
Հիմնական․ Բարձրագույն կրթություն հանրային առողջապահության, ֆինանսների, պետական կառավարման կամ բիզնեսի կառավարման կամ կից ոլորտում: Բ․ Փորձ Հիմնական․ · Քաղաքական միջավայրերում գործընկերային հարաբերությունների զարգացման և բարդ հիմնահարցերի ու վերջնական արդյունքների մասով միջամտության կայուն փորձ երկրի, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ · Հարուստ մասնագիտական փորձ, այդ թվում աշխատանքային փորձ ռազմավարության և քաղաքականության վերլուծության, ծրագրի պլանավորման և կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքի մասով և/կամ համարժեք փորձ։ · Ռազմավարական, կազմակերպչական, ֆինանսական և կառավարման հարցերի խորը ըմբռնում և փորձ։ · Գլոբալ հիմնադրամի գործընթացների և դրա ֆինանսավորման մոդելի խորը ըմբռնում։ · Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
Ցանկալի․ · Մարդասիրական ոլորտում պլանավորման և կառավարման գծով աշխատանքների իրականացման առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ (միջազգային կամ ազգային)։ · Հանրային առողջապահության և հիվանդությունների ծրագրի կառավարման մասով փորձ՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի վրա կենտրոնացմամբ: · Բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջև համակարգման փաստաթղթավորված փորձ:
Գ․ Հմտություններ․ Լեզուներ․ Այս պաշտոնի համար պահանջվում է գործածական մակարդակի անգլերենի, ինչպես նաև պետական լեզվի իմացություն (հատկապես այն լեզվի, որով առավել շատ են խոսում բնակչության հիմնական ներկայացուցիչները) ։ Տեխնիկական հմտություններ․ · Microsoft Office հավելվածների, հատկապես Excel/Access-ի, էլ.փոստի, ինտերնետի և կայքերի իմացությունը պարտադիր է: · Կառավարման մասով հարցերի կայուն ըմբռնում: · Կազմակերպվածության, նախաձեռնողականության և քաղաքական գիտակցության բարձր աստիճան։ · Գիտելիքներ հանրային առողջապահության հիմնահարցերի մասով։ · Կառավարության, ՀԿ-ների, ՄԱԿ-ի գերատեսչությունների և մասնավոր հատվածի բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվելու և փոխգործակցելու ակնհայտ կարողություններ և միջանձնային հմտություններ: · Գրելու, ներկայացման և հաղորդակցման կայուն հմտությունները և ՏՏ կարողություններն առանցքային են: · Միաժամանակ բազմաթիվ առաջադրանքների իրականացման ընթացքում թիմին առաջնորդելու և առաջնորդություններ սահմանելու կարողություն։ · Կառավարության կամ մասնավոր հատվածի հետ նախկին մշակման փորձի և/կամ նախադրյալի առկայությունը ցանկալի է: |