Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրավիրում է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի ոլորտում գործունեություն ծավալող ոչ պետական հատվածի ներկայացուցիչներին մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին (ՄՀՀ) անդամակցելու մրցույթին:
Ընտրելու նպատակով մրցույթին մասնակցելու համար կարող են մասնակցել այն ոչ պետական հատվածի ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանանիշներին
- Ներկայացրել են համապատասխան դիմում (հավելված 2.1), որտեղ հստակ նշվում է, որ իրենք հանդիսանում են ոչ պետական որևէ հատվածի ներկայացուցիչ
- Ունեն առնվազն 2 տարվա գրանցում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում
- Ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի, մալարիայի ոլորտում առողջապահական, կրթական, սոցիալական կամ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի փաստացի արձանագրած փորձ (ներկայացնել վերջին 3 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը):
Ընտրվելու նպատակով մրցույթին կարող են մասնակցել այն ոչ պետական հատվածի ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
- Ներկայացրել են համապատասխան դիմում (հավելված 2.1), որտեղ հստակ նշվում է որ իրենք հանդիսանում են ոչ պետական որևէ հատվածի ներկայացուցիչ
- Ունեն առնվազն 2 տարվա գրանցում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
- Վերջին 5 տարիների ընթացքում ունեն առնվազն մեկ տարվա դրամաշնորհային ծրագրերի իրականացման փաստացի արձանագրված փորձ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի, խոցելի խմբերի (ՏՍՏ, ԿՍԿ, ԹՆՕ, ՏԱ, միգրանտ) և այդ խմբերի իրավունքների պատշպանության ու հանրային առողջության այլոլորտներում։
Դիմումներն անհրաժեշտ է մինչ սույն թվականի 2024 օգոստոսի 25-ի, ժամը 18:00-ը ներկայացնել Հաշվիչ հանձնաժողովին ngoelection@gmail.com էլեկտրոնային հասցեով` ներառելով հետևյալ տեղեկատվությունը.
- Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլ.փոստը, կոնտակտային անձի անունը, ազգանունը, պաշտոնը՝ համաձայն Հավելված 2.1
- Կազմակերպության գործունեության ոլորտները, աշխատանքային փորձի տևողությունը, համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ցանկ՝ համաձայն Հավելված 2.1
- Ինչու՞ են ցանկանում մասնակցել ՄՀՀ ընտրություններին՝ համաձայն Հավելված 2.1
- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումը հասատատող փաստաթղթերի պատճեններ
- Ընտրելու նպատակով մրցույթին մասնակցելու դեպքում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի, մալարիայի ոլորտում առողջապահական, կրթական, սոցիալական կամ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի փաստող փաստաթղթեր
Ընտրվելու նպատակով մրցույթին մանակցելու դեպքում՝ առնվազն մեկ իրականացված ծրագրի պայմանագրի այն էջերի պատճենները, որոնք ներկայացնում են ծրագրի անվանումը, նպատակը և դոնորի ստորագությունը, իսկ ծրագրի վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության տրամադրումը կհամարվի առավելություն: