Կայքի քարտեզ | Կապ
+374 10 230191 secretariat.ccm@gmail.com

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է եւ հրապարակվում է մրցույթի

հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 10-ի որոշման համաձայն

Մրցույթի ծածկագիրը` ԴՄ-ԳՀ-ԱՆ-ՁԻԱՀ-19/2

 

Դրամաշնորհատուն` «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ք.Երեւան, Աճառյան 2 հասցեում, հայտարարում է մրցույթ:

Մրցույթում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Ցանկացած կազմակերպություն, որը կհամապատասխանի հրավերով սահմանված պայմաններին, ունի սույն մրցույթին մասնակցելու հավասար իրավունք:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաեւ մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը      սահմանված են սույն մրցույթի  հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` առավելագույն միավոր հավաքած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի հրավերը թղթային կամ էլեկտրոնային ստանալու համար անհրաժեշտ է գրավոր պահանջ ներկայացնել Դրամաշնորհատուին մինչեւ ս.թ. հուլիսի 9-ը: Հանձնաժողովի քարտուղարը                   մրցույթի հրավերը տրամադրում է գրավոր պահանջ ներկայացրած կազմակերպությանը՝ նման պահանջ ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։

Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի հայտըչընդունելու համար։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական  կենտրոն» ՊՈԱԿ, ք.Երեւան, Աճառյան 2, N 209 սենյակ հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ. հուլիսի 12-ի ժամը 11:00-ն: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն: Հայտարարության եւ հրավերի տեքստերը տեղադրված են armaids.am, moh.am, ccmarmenia.am կայքերում:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցույթի հանձնաժողովի քարտուղար` Սոֆիա Գրիգորյանին:

Հեռախոս 010610730:

Դրամաշնորհատու՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ