Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Առողջապահական համակարգի ամրապնդման և կայունացման (ԱՀԱԿ) խորհրդատվական աշխատանքային խմբի գործառույթներն են`

  1. ՄՀՀ-ին տրամադրել համապատասխան խորհրդատվություն` առողջապահության համակարգի բարեփոխման առաջնահերթությունների վերաբերյալ  (համակարգի պլանավորում և կառավարում, ֆինանսավորման մեխանիզմներ և ֆինանսական կառավարում, համընդհանուր առողջապահական ծածկույթ, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) և համայնքահեն ծառայությունների ամրապնդում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և տուբերկուլոզային ինտեգրված ծառայությունների ներդրում, մոնիտորիգի և գնահատման համակարգի ամրապնդում, մարդկային ռեսուրսների զարգացում, մատուցվող ծառայությունների որակի բարելավում, թվային առողջապահական համակարգերի զարգացում, մասնավոր հատվածի ներգրավվածության ապահովում, լաբորատոր համակարգի զարգացում և այլն). ինչպես նաև ներկայացնել առաջարկներ Գլոբալ հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերոնշյալ գործընթացներին հնարավոր աջակցության վերաբերյալ:
  2. ՄՀՀ-ի պահանջով կազմել Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման փուլերի համար ԱՀԱԿ ոլորտում անհրաժեշտ միջոցառումների առաջարկների նախագծեր,
  3. Մասնակցել ՄՀՀ-ի կողմից ստեղծված գնահատման և ընտրության հանձնաժողովների աշխատանքներում,
  4. Մասնակցել ՄՀՀ-ի կողմից իր տարեկան ծրագրում ներառված վերահսկման և մոնիթորինգի և գնահատման աշխատանքներում,
  5. Իրականացնել ԱՀԱԿ ոլորտում ՄՀՀ-ի կողմից հանձնարարված այլ տեխնիկական աջակցություն:

Առողջապահական համակարգի ամրապնդման և կայունացման  խորհրդատվական աշխատանքային խմբին ներկայացվող պահանջներն են`

  1. Առողջապահական համակարգի բարեփոխումների ոլորտում ներգրավված հանրային առողջապահության մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, միջազգային տեխնիկական աջակցության գործակալությունները, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ,
  2. ԱՀԱԿ խորհրդատվական աշխատանքային խմբի անդամների ցանկը հաստատվում է ՄՀՀ-ի կողմից,

ԱՀԱԿ խորհրդատվական աշխատանքային խմբի կազմում Ենթաստացող կազմակերպությունների մասնակցության դեպքում անհրաժեշտ է հետևել շահերի բախումը բացառող ընթացակարգերին: