Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


COVID-19-ի դեմ պայքարի խորհրդատվական աշխատանքային խմբի գործառույթներն են`

1. ՄՀՀ-ին տրամադրել համապատասխան խորհրդատվություն` COVID-19-ի դեմ պայքարի ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ,

2. որպես ՄՀՀ-ի COVID-19-ի դեմ պայքարի խորհրդատվական աշխատանքային խումբ, հանդես գալ որպես COVID-19-ի դեմ պայքարի ոլորտում խորհրդատվական աջակցության տրամադրող` Գլոբալ հիմնադրամի, Հիմնական ստացողի, Գլոբալ հիմնադրամի տեղային գործակալի հետ ունեցած փոխհարաբերությունների ընթացքում,

3. ՄՀՀ-ի պահանջով կազմել Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման փուլերի համար COVID-19-ի դեմ պայքարի առաջարկների կառուցվածքի նախագծերը,

4. մասնակցել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում կանխարգելման և պատվաստամ հարցերի կանոնակարգմանն ուղղված ազգային քաղաքականության շուրջ մշակվող առաջարկների նախագծերի մշակման գործընթացին,

5. մասնակցել ՄՀՀ-ի կողմից ստեղծված գնահատման և ընտրության հանձնաժողովների աշխատանքներում,

6. մասնակցել ՄՀՀ-ի կողմից իր տարեկան ծրագրում ներառված վերահսկման և մոնիթորինգի և գնահատման աշխատանքներում,

7. իրականացնել COVID-19-ի դեմ պայքարի ոլորտում ՄՀՀ-ի կողմից հանձնարարված այլ տեխնիկական աջակցություն: