ՄՀՀ նիստի արձանագրություն թիվ 15

Ամսաթիվ՝ Ապրիլի 10, 2015թ,

Նիստի անցկացման վայր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Նիստը նախագահող` Վ. Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Մասնակիցներ

ՄՀՀ անդամներ

  1. Վահան Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  2. Սոնա Ալավերդյան, ՀՀ արդարադատության նախարարություն
  3. Պավել Ղազարյան, ՀՀ ֆինանսների նախարարություն
  4. Դավիթ Կարապետյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
  5. Անահիտ Մուրադյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն
  6. Ծաղիկ Վարդանյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  7. Նարինե Կարապետյան, ՀՀ ոստիկանություն
  8. Գոհար Փանաջյան, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչություն
  9. Արաքս Հովհաննիսյան, World Wision Հայաստան
  10. Նանե Տռուզյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
  11. Գայանե Ղուկասյան, ԱՀԿ
  12. Գրետա Խաչատրյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
  13. Լուսինե Քոչարյան, Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
  14. Աստղիկ Գրիգորյան, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն
  15. Րաֆֆի Դուդակլյան, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ
  16. Վիկտորիա Ավակովա, UMCOR Հայաստան
  17. Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար
  18. Անահիտ Պապիկյան, Բաց Հասարակության Հիմնադրամներ
  19. Կարինե Ազատյան, «Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ՀԿ
  20. Նինա Հարությունյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  21. Լուսինե Ղազարյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
 

Այլ մասնակիցներ

  1. Սոնա Օրբելյան, Առաքելություն Արևելք
  2. Նարինե Կոստանյան, Առաքելություն Արևելք
  3. Դավիթ Զաքարյան, Առաքելություն Արևելք
  4. Սեմ Թադևոսյան, Իրական աշխարհ, իրական մարդիկ
  5. Սերգեյ Գաբրիելյան, Նոր սերունդ ՀԿ
  6. Արման Սահակյան, Նոր սերունդ ՀԿ
  7. Լենա Նանուշյան, UNAIDS
  8. Տաթևիկ Գրիգորյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  9. Արսեն Ասլանյան, UNOPS
  10. Տաթևիկ Կոստանյան, ՄՀՀ Քարտուղար

SKYPE միջոցով նիստին մասնակցեց Գլոբալ Հիմնադրամի տարածաշրջանային պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինան:

Նիստի օրակարգ

  1. Բացման խոսք, նիստի օրակարգի ներկայացում և հաստատում: Քննարկվելիք հարցերի վերաբերյալ պոտենցիալ շահերի բախման վերհանում
  2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դրամաշնորհային հայտի մշակման ընթացքի գործողությունների համառոտ ներկայացում:
  3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դրամաշնորհային հայտիհամար առկա ֆինանսական միջոցների ներկայացում
  4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի Հիմնական Ստացողի /Ստացողների/ նախնական գնահատման ներկայացում
  5. ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի Հիմնական Ստացողի /Ստացողների/ որոշում
  6. Այլ հարցեր ՄՀՀ անդամներ
  7. Փակման խոսք

Քննարկում և որոշումներ

1. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը: Նա ողջունեց ներկաներին և քվեարկության դրեց նիստի օրակարգը, որը հաստատվեց միաձայն։

Վ. Պողոսյանը խնդրեց, որ կանոնակարգի համաձայն ՄՀՀ բոլոր ներկա անդամները լրացնեն Շահերի Բախման առկայությունը/բացակայությունը հավաստող թերթիկները և հանձնեն ՄՀՀ քարտուղարությանը:

Այնուհետև խոսքը տրվեց ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանին։

2. Տաթևիկ Կոստանյանը իր խոսքում ողջունեց ներկաներին և ներկայացրեց փետրվարի 18-ին կայացրած նիստից մինչև ապրիլի 10 իրականացված գործողությունները, մասնավորապես ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում առաջարկվող մասնակիցներից մեկը` Երիտասարդական հիմնադրամը արձագանքել էր մոտ մեկ ու կես ամիս հետո,երբ աշխատանքային խումբը արդեն իսկ ունեցել էր 8 հանդիպում,որից 5-ը միջազգաին փորձագետների մասնակցությամբ և գրեթե ավարտին էր հասցրել հայտի մշակման գործընթացը: Խմբի աշխատանքների ընթացքում ծագել էին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Գլոբալ Հիմնադրամի դիրքորոշումը պարզաբանելու նպատակով ՄՀՀ քարտուղարությանը հանձնարարվեց նամակ ուղղել Վալերիա Գրիշեչկինաին: Տաթևիկ Կոստանյանը համառոտ ներկայացրեց Վալերիա Գրիշեչկինաի պատասխանի հիմնադրույթները (նամակը կցվում է): Եզրափակելով իր խոսքը ՄՀՀ քարտուղարը նշեց, որ ժամկետները շատ սուղ են և ՄՀՀ անդամները իրենց որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը:

Լենա Նանուշյանը հարցրեց, արդյոք հստակեցվել է պետության մասնակցության չափը ներկայացվող ծրագրում: Վահան Պողոսյանը պատասխանեց, որ Գլոբալ Հիմնադրամի ներկայացուցիչներ Վալերիա Գրիշեչկինաի , Նիկոլաս Կանտաուի և ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի միջև ձեռք բերած համաձայնությունների շրջանակներում, ՀՀ առողջապահության և ֆինանսների նախարարություններին վարչապետի կողմից հանձնարարվել է հաշվարկել և կառավարության հաստատմանը ներկայացնել բյուջեի նախատեսվող փոփոխությունները, որտեղ հստակ կորոշվի պետության մասնակցության չափը, ուղղությունները ըստ տարիների:

Ամփոփելով` Վահան Պողոսյանը հորդորեց ներկաներին իրենց որոշումները կայացնելիս հաշվի առնել միջազգային փորձագետների և պորտֆոլիո ղեկավարի կարծիքները:

3. Այնուհետ օրակարգի երրորդ հարցը ներկայացնելու նպատակով խոսքը տրվեց ԳՀ ԾՂԽ ղեկավար Հասմիկ Հարությունյանին:

Բանախոսը ներկայացրեց նախորդ ծրագրից ներկային տեղափոխվող և տուբերկուլոզի դրամաշնորհային ծրագրից կրճատված և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շրագրին հանձնվող գումարները:Նա մանրամասն ներկայացրեց դրամաշնորհային հայտի բյուջեի ձևավորումը (աղյուսակը կցվում է):

Առաջարկվեց ի գիտություն ընդունել Հ.Հարությունյանի ելույթը:

4. Խոսքը տրվեց աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Պապոյանին, որը համառոտ ներկայացրեց խմբի կողմից իրականացված աշխատանքները, հիմնական ողղությունները, ներկայիս Հիմնական Ստացողների վերաբերյալ կատարած համեմատական գնահատումները, ինչպես նաև Գլոբալ Հիմնադրամի կողմից ստացած գնահատականները գործող ծրագրի իրականացման տարիների ընթազքում:

Նա ներկայացրեց նաև փաթեթը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ քայլերը:

Առաջարկվեց Արշակ Պապոյանի ելույթը նույնպես ընդունել ի գիտություն:

5. Վահան Պողոսյանը անցավ օրակարգի հաջորդ հարցին: Նա նշեց, որ Հիմնական Ստացողի որոշման հարցում պետք է հստակ հետևել Գլոբալ Հիմնադրամի ուղեցույցներին և մոտեցումներին, որոնք համառոտ ներկայացված են Վալերիա Գրիշեչկինաի նամակում:

Աստղիկ Գրիգորյանը նշեց, որ ներկաիս գործող Հիմնական Ստացողները արդյունավետ աշխատում են տարիներ շարունակ և կարիգ չկա նրանց փոխելու: Նույն միտքը արտահայտեցին նաև Նոր սերունդ և Առաքելություն Արևելք ՀԿ-ների նախագահները: Նիստի նախագահողը համաձայնվեց ելույթ ունեցողների հետ և առաջարկեց քվեարկել բաց, թե փակ գաղտնի քվեարկությամբ պետք է որոշել Հիմնական Ստացողներին:

Քվեարկությանը մասնակցեցին 20 ՄՀՀ անդամ:

19- կողմ, 1 -ձեռնպահ արդյունքով որոշվեց փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել Հիմնական Ստացող/Ստացողների: Այնուհետ առաջարկվեց հաշվիչ հանձնաժողով ընտրել:

Արդյունքում միաձայն քվեարկությամբ ընդունվեց Հաշվիչ Հանձնաժողովի հետևյալ կազմը`

  • Անահիտ Մուրադյան, կրթության և գիտության նախարարություն
  • Աստղիկ Գրիգորյան, ԱՄՆ ՄԶԳ
  • Տաթևիկ Կոստանյան, ՄՀՀ քարտուղար

Այնուհետ դրվեց քվեարկության ներկայիս Հիմնական Ստացողների հետ աշխատանքները շարունակելու հարցը: Շահերի բախման նկատառումներից քվեարկությանը չմասնակցեցին ՀիմնականՍտացողների ներկայացուցիչները՝ 5 անդամ:

Դահլիճում ներկա 21 ՄՀՀ անդամներին քվեարկությանը մասնակցեցին 16 անդամ:

15-կողմ, 1- դեմ արդյունքով որոշվեց շարունակել աշխատանքը ներկայիս Հիմնական Ստացողների հետ:

Հաջորդը քվեարկության դրվեց դրամաշնորհային առաջարկում մեկ Հիմնական Ստացող նշանակելու հարցը:

12- դեմ, 2- ձեռնպահ արդյունքով հարցը մերժվեց:

Հաջորդը դրվեց քվեարկության Առողջապահության նախարարություն և Առաքելություն Արևելք կազմակերպությունները ճանաչել ներկայացվող դրամաշնորհի Հիմնական Ստացողներ:

Նիստին ներկա 16 քվեարկելու իրավունք ունեցող անդամների քվեարկության ժամանակ ստացվեց 18 քվեաթերթիք: Հանձնաժողովը պարզեց, որ երկուս թերթիկ նախորդ քոեարկությունից էր:

Հարցը հաստատվեց15-կողմ, 1-ձեռնպահ, 2-անվավեր արդյունքով:

Ամփոփելով նիստի արդյունքները Վահան Պողոսյանը նշեց, որ նախորդ նիստին Երիտասարդական Հիմնադրամը որպես Հիմնական Ստացող ճանաչելու հարցը մերժվեց ՄՀՀ քվեարկությունների արդյունքում:

6. Նիստի նախագահողը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ շատ ՄՀՀ անդամներ իրենց փոխարեն տարբեր ներկայացուցիչներ են ուղարկում , որոնց չեն ճանաչում ՄՀՀ անդամները և նրանք ել լավ ծանոթ չեն քննարկվող հարցերին: Նա հորդորեց ՄՀՀ անդամներին նշված դիտողությունը հաշվի առնել իրենց հետագա աշխատանքներում:

7. Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նիստին մասնակցության, ակտիվության համար և նիստը համարեց փակված:

Նյութեր. Ներբեռնել ZIP