ՄՀՀ նիստի արձանագրություն թիվ 16

Ամսաթիվ՝ Ապրիլի 17, 2015թ,

Նիստի անցկացման վայր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Նիստը նախագահող` Վ. Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Մասնակիցներ

ՄՀՀ անդամներ

  1. Վահան Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  2. Սոնա Ալավերդյան, ՀՀ արդարադատության նախարարություն
  3. Պավել Ղազարյան, ՀՀ ֆինանսների նախարարություն
  4. ՀարությունԱվետիսյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
  5. Գեղամ Փաշինյան, ՀՀ պաշտպանության նախարարություն
  6. Ծաղիկ Վարդանյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  7. Նարինե Կարապետյան, ՀՀ ոստիկանություն
  8. Գոհար Փանաջյան, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչություն
  9. Կարինե Քոչարյան, Կլոր սեղան հիմնադրամ
  10. Նունե Տռուզյան, Հայաստանի ամերիկյան համալսարան
  11. Գայանե Ղուկասյան, ԱՀԿ
  12. Գրետա Խաչատրյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
  13. Լուսինե Քոչարյան, Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
  14. Աստղիկ Գրիգորյան, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն
  15. Րաֆֆի Դուդակլյան, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ
  16. Վիկտորիա Ավակովա, UMCOR Հայաստան
  17. Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար
  18. Անահիտ Պապիկյան, Բաց Հասարակության Հիմնադրամներ
  19. Կարինե Ազատյան, «Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ՀԿ
  20. Նինա Հարությունյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  21. Արթուր Պոտոսյան, Առողջապահական նախաձեջնությունների հայկական կենտրոն
  22. Լուսինե Ղազարյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

 

Այլ մասնակիցներ

  1. Դավիթ Զաքարյան, Առաքելություն Արևելք
  2. Հովհաննես Մադոյան, Իրական աշխարհ, իրական մարդիկ
  3. Արման Սահակյան, Նոր սերունդ ՀԿ
  4. Լենա Նանուշյան, UNAIDS
  5. Տաթևիկ Կոստանյան, ՄՀՀ Քարտուղար

Նիստի օրակարգ

  • Բացման խոսք, նիստի օրակարգի ներկայացում և հաստատում, Քննարկվելիք հարցերի վերաբերյալ պոտենցիալ շահերի բախման վերհանում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի ներկայացում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի հաստատում
  • Այլ հարցեր


Քննարկում և որոշումներ

1. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը:

Նա ողջունեց ներկաներին և քվեարկության դրեց նիստի օրակարգը, որը հաստատվեց միաձայն:

Վ. Պողոսյանը խնդրեց, որ կանոնակարգի համաձայն ՄՀՀ բոլոր ներկա անդամները լրացնեն Շահերի Բախման առկայությունը/բացակայությունը հավաստող թերթիկները և հանձնեն ՄՀՀ քարտուղարությանը:

2. Այնուհետ խոսքը տրվեց ՁԻԱՀ դրամաշնորհի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Պապոյանին, որն իր խոսքում ողջունեց ներկաներին և համառոտ ներկայացրեց դրամաշնորհային առաջարկում նախորդ նիստից հետո իրականացված փոփոխությունները և առաջարկի վերջնական տարբերակը:

Վիկտորիա Ավակովան հարցրեց, թե ինչպես է մարդու իրավունքների բաղադրիչը արտացոլվել առաջարկում: Արշակ Պապոյանը պատասխանեց, որ ՀԿ հատվածի գործողություններում տարեկան 5000 ԱՄՆ դոլար է նախատեսված իրավունքների պաշտպանության համար ուղղվող գործողություններին:

Լենա Նանուշյանը ասաց, որ ըստ ներկայացվող առաջարկի` պետությունը պիտի հոգա մորից երեխային ՄԻԱՎ փոխանցման կանխարգելման ծախսերը, սակայն չի երևում այդ ծախսերի չափը: Վահան Պողոսյանը լրացրեց, որ այդ թվերը պետք է արտացոլվեն կառավարության միջնաժամկետ ծրագրում:

Գայանե Ղուկասյանը նշեց, որ ներկայացվող փաթեթը արժանացել է դրական գնահատականի ԱՀԿ կողմից:

3. Այնուհետ Վ.Պողոսյանը ամփոփեց ներկայացվածը և առաջարկեց ՄՀՀ անդամներին քվեարկել ներկայացված փաթեթի հաստատման համար:

Դրամաշնորհային առաջարկը հաստատվեց միաձայն:

ՄՀՀ անդամներին առաջարկվեց ստորագրել դրամաշնորհային առաջարկի հաստատման փաստաթուղթը:

4. Ռաֆֆի Դուդակլյանը հորդորեց ՄՀՀ անդամներին դրսևորել պատասխանատու և լուրջ վերաբերմունք ՄՀՀ աշխատանքներին՝ հետագայում խնդիրներ չունենալու նպատակով:

5. Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նիստին ակտիվ մասնակցության համար և նիստը համարեց փակված:

Նյութեր. Ներբեռնել ZIP