ՄՀՀ նիստի արձանագրություն թիվ 14

Ամսաթիվ՝ Փետրվարի 18, 2015թ,

Նիստի անցկացման վայր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Նիստը նախագահող` Վ. Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Մասնակիցներ

ՄՀՀ անդամներ

  1. Վահան Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  2. Գեղամ Փաշինյան, ՀՀ պաշտպանության նախարարություն
  3. Պավել Ղազարյան, ՀՀ ֆինանսների նախարարություն
  4. Դավիթ Կարապետյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
  5. Անահիտ Մուրադյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  6. Ծաղիկ Վարդանյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  7. Նարինե Կարապետյան, ՀՀ ոստիկանություն
  8. Սոնա Ալավերդյան, ՀՀ արդարադատության նախարարություն
  9. Գոհար Փանաջյան, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչություն
  10. Անուշ Սահակյան, World Wision Հայաստան
  11. Վարդուհի Պետրոսյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների փոխդեկան, պրոֆեսոր
  12. Գրետա Խաչատրյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
  13. Լուսինե Քոչարյան, Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
  14. Աստղիկ Գրիգորյան, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն
  15. Րաֆֆի Դուդակլյան, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ
  16. Վիկտորիա Ավակովա, UMCOR Հայաստան
  17. Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար
  18. Անահիտ Պապիկյան, Բաց Հասարակության Հիմնադրամներ
  19. Մերի Խաչիկյան, «Ընտանիքի առողջության համահայկական ասոցիացիա» ՀԿ
  20. Նինա Հարությունյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  21. Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

 

Այլ մասնակիցներ

  1. Նիկոլաս Կանտաուն, ԳՀ տարածաշրջանային մենեջեր
  2. ՎալերիաԳրիշեչկինա, ԳՀ պորտֆոլիո մենեջեր
  3. Քնար Խուդոյան, epress.am
  4. Հովհաննես Մադոյան, Իրական աշխարհ, իրական մարդիկ
  5. Սերգեյ Գաբրիելյան, Նոր սերունդ ՀԿ
  6. Ֆաբիեն Նեյրաթ, Ֆրանսիայի դեսպանատուն
  7. Լենա Նանուշյան, UNAIDS
  8. Նարինե Կոստանյան, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ
  9. Սամվել Գրիգորյան, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
  10. Միհրան Սևումյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ԾՀԽ
  11. Տաթևիկ Կոստանյան, ՄՀՀ Քարտուղար

Նիստի օրակարգ

  1. Բացման խոսք, նիստի օրակարգի ներկայացում և հաստատում: Քննարկվելիք հարցերի վերաբերյալ պոտենցիալ շահերի բախման վերհանում
  2. ՁԻԱՀ-ի նոր դրամաշնորհի մշակման համար երկրում երկխոսության մեկնարկ
  3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման աշխատանքային խմբի ձևավորում
  4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարին ուղղված մշակվող դրամաշնորհային հայտի Հիմնական Ստացողի /Ստացողների/ քննարկում
  5. Ներկա ՄՀՀ կազմի գործողության ժամկետի երկարացում
  6. ՄՀՀ կազմի վերաբերյալ 28.11.14 կայացած քվեարկությունների իրավաբանական վերլուծություն
  7. Այլ հարցեր
  8. Փակման խոսք


Քննարկում և որոշումներ

1. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը: Նա ողջունեց ներկաներին և ներկայացրեց նիստի օրակարգի փոփոխություն, որով օրակարգում ավելացվել էր մեկ հարց: Առաջարկվեց նաև պարզաբանել օրակարգի 3-րդ հարցը` հստակեցնելով արդյոք նախատեսվում է Հիմնական Ստացողի ընտրություն, թե քննարկում: Արդյունքում նիստի միաձայն քվեարկությամբ հաստատվեց օրակարգը։

Վ. Պողոսյանը խնդրեց, որ կանոնակարգի համաձայն ՄՀՀ բոլոր ներկա անդամները լրացնեն Շահերի Բախման առկայությունը/բացակայությունը հավաստող թերթիկները և հանձնեն ՄՀՀ քարտուղարությանը:

Վ.Պողոսյանը տեղեկացրեց ներկաներին, որ նիստին ներկա են Գլոբալ Հիմնադրամի Արևելյան Եվրոպաի և միջին Ասիայի տարածաշրջանային մենեջեր` Նիկոլաս Կանտաուն և Արևելյան Եվրոպաի և միջին Ասիայի պորտֆոլիո մենեջեր` Վալերիա Գրիշեչկինան։

Այնուհետև Խոսքը տրվեց Հասմիկ Հարությունյանին։

2. Հասմիկ Հարությունյանը իր խոսքում ողջունեց ներկաներին, տեղեկացրեց, որ նոր դրամաշնորհային հայտի մշակման շրջանակներում երկրում երկխոսությունը արդեն սկսված է, մշակվող առաջարկի հիմքում կդրվեն UNAIDS աջակցությամբ սկսած ներդրումային արդյունավետության ուսումնասիրությունները: Առաջարկի մշակման հիմքում դրվող 2-րդ հիմնական փաստաթուխղթը կլինի ԱՀԿ աջակցությամբ իրականացված Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատումը, որի նախնական արդյունքները արդեն իսկ ներկայացվել են Կլոր Սեղանի քննարկման ընթացքում:

Ֆրանսիական նախաձեռնության աջակցությամբ ընտրվել են փորձագետներ` Դավիդ Բերրոուզ և Անաստասիա Մարչուկ, որոնք իրենց 3 այցելությունների ընթացքում կաջակցեն երկրում ստեղծված աշխատանքային խմբին հայտի ձևավորման գործընթացում:

Առաջարկվեց և միաձայն քվեարկվեց ի գիտություն ընդունել Հ.Հարությունյանի ելույթը:

3. Վահան Պողոսյանը համառոտ ներկայացրեց իրավիճակը` կապված ՁԻԱՀ-ի գործող դրամաշնորհի և պատրաստվող առաջարկի վերաբերյալ, նշելով ներկա և ապագա դրամաշնորհների հիմնական ուղղությունները:

Վ.Պողոսյանը տեղեկացրեց նիստի մասնակիցներին, որ փետրվարի 18 առավոտյան կայացել է հանդիպում Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչներ Նիկոլա Կանտաու, Վալերիա Գրիշեչկինաի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի միջև: Հանդիպման ընթացքում մի շարք հարցերի թվում քննարկվել են Գլոբալ Հիմնադրամի և մեր կառավարության միջև կնքվող պայմանագրի կարգավիճակի հարցը և Գլոբալ հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների պակասելու պայմաններում ՁԻԱՀ-ի ծրագրում երկրի մասնակցությունը ավելացնելու հարցը: Մասնավորապես նա նշեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրում երեխաների բուժման դեղորայքի և մեթադոնի ձերքբերումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով, իսկ միգրանտների շրջանում աշխատանքները կիրականացվեն ռուսական ծրագրի շրջանակներում:

Ամփոփելով իր խոսքը ` Վ.Պողոսյանը հորդորեց ՄՀՀ անդամներին հաշվի առնել այս տեղեկատվությունը և աշխատանքաին խումբ ձևավորելիս, և Հիմնական Ստացող քննարկելիս:

Ելույթ ունեցավ նաև Վալերիա Գրիշեչկինան, որը համառոտ ներկայացրեց մինիմալ պահանջները աշխատանքային խմբի վերաբերյալ:

Այնուհետ առաջարկվեցին աշխատանքային խմբի համար թեկնացությունները:

Քննարկումների արդյունքում առաջարկվեց աշխատանքաիյն խմբի հետևյալ կազմը՝

1.Անահիտ Պապիկյան

2.Լենա Նանուշյան

3.Սերգեյ Գաբրիելյան

4.Սոնա Օրբելյան

5.Լուսինե Քոչարյան

6.Հովհաննես Մադոյան

7.Արշակ Պապոյան

8.Ռուբեն Հովհաննիսյան

9.Տրդատ Գրիգորյան

10.Մարինա Տիրոյան

11.Անուշ Սահակյան

12.Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ ՀԿ ներկայացուցիչ

Առաջարկված թեկնածու Անուշ Պապիկյանը՝ ճշտելով կազմակերպության ղեկավարարության հետ, հրաժարվեց ԱԽ ներգրավվել, ԲՀԻ ներկայացուցիչ Անահիտ Պապիկյանը ժամանակ խնդրեց իր ղեկավարության հետ ճշտելու: Առաջարկվեց նաև արձագանքելու ժամանակ տալ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ ՀԿ -ին:

9- կողմ, 5- դեմ, 4- ձեռնպահ արդյունքներով քվեարկությամբ հաստատվեց աշխատանքային խմբի կազմը, որտեղ Անաիդա Պապիկյանն և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ ՀԿ ներկայացուցիչը կընդգրկվեն իրենց կողմից համաձայնություն ստանալուց հետո:(փետրվարի 19-ին ՄՀՀ քարտուղարությունը ստացավ Անաիդա Պապիկյանի համաձայնությունը):

Արդյունքում ձևավորվեց աշխատանքային խմբի հետևյալ կազմը՝

1. Անահիտ Պապիկյան- Բաց հասարակության հիմնադրամներ

2. Լենա Նանուշյան- ՄԱԿ ՁԻԱՀ

3. Սերգեյ Գաբրիելյան- Նոր սերունդ ՀԿ

4. Սոնա Օրբելյան- Առաքելություն Արևելք ՀԿ

5. Լուսինե Քոչարյան- ՀԿԽԸ

6. Հովհաննես Մադոյան- Իրական աշխարհ,իրական մարդիկ ՀԿ

7.Արշակ Պապոյան – ՁԻԱՀ-ի ԿՀԿ

8.Ռուբեն Հովհաննիսյան- ՁԻԱՀ-ի ԿՀԿ

9. Տրդատ Գրիգորյան- ՁԻԱՀ-ի ԿՀԿ

10. Մարինա Տիրոյան- ՀՀ ԱՆ ԾՀԽ

4. Նիստի նախագահող Վ. Պողոսյանը անցավ օրակարգի հաջորդ հարցին:

ՄՀՀ քարտուղար Տ.Կոստանյանը ներկայացրեց պատրաստվող դրամաշնորհի համար Հիմնական Ստացող ընտրության վերաբերյալ քարտուղարությանը եկած առաջարկները , որոնք 3-են`

1. թողնել ներկա ՀՍ-ներին` ԱՆ-պետական հատվածի համար և Առաքելություն Արևելք ՀԿ- հասարակական հատվածի համար

2. նշանակել մեկ ՀՍ - առողջապահության նախարարություն

3. թողնել պետական հատվածի համար նույն ՀՍ` առողջապահության նախ-ն, իսկ հասարակակն հատվածի համար նշանակել Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ ՀԿ:

ՄՀՀ անդամների կողմից մի շարք հարցեր տրվեց, մասնավորապես Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ ՀԿ-ի, որպես ՀՍ ընտրելու առաջարկության վերաբերյալ: ԳՀ պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան պարզաբանեց, որ նոր ՀՍ նշանակելու ցանկության դեպքում, ՄՀՀ կողմից նախ պետք է լինեն հիմնավորումներ,իսկ այնուհետև պետք է հայտարարվի բաց մրցույթ:

Այնուհետ քննարկվեց նաև երկու ՀՍ-ների փոխարեն մեկը ճանաչելու հարցը:

Ելույթ ունեցավ նաև Առաքելություն Արևելք ՀԿ ղեկավար Րաֆֆի Դուդակլյանն, որը տեղեկացրեց ներկաներին որ Առաքելություն Արևելք Դանիա ՀԿ-ն պատրաստ է դիմելու իբրև Առաքելություն Արևելք Հայաստան ՀԿ-ն, որը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից: Նա նշեց նաև, որ կարևոր է պահպանել հասարակական կազմակերպությունների անկախությունը կառավարական լծակներից:

Նիստի մասնակիցների կողմից հնչեցին մի շարք այլ հարցեր ՀՍ և Ենթաստացողների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Նշված հարցերին պատասխանեց Վ.Պողոսյանը, որը նշեց, որ ԱՆ ունի բավականին փորձ և կարողություններ աշխատելու ՀԿ-ների հետ, և ԳՀ տուբերկուլոզի ծրագրով տարիների հաջողված փորձ ունի ՀԿ-ների հետ ուղիղ աշխատելու : Նա նշեց նաև, որ այսպես,թե այնպես երեք տարի հետո պետությունը պետք է ստանձնի ԳՀ կողմից իրականացվող ծրագրերի ամբողջ ծավալը և պետք է նախապատրաստվել այսօր:

Քանի որ նիստի մասնակիցները բազմաթիվ և մասամբնույթ առաջարկներ և քննարկումներ հնչեցրեցին, Վալերիա Գրիշեչկինան առաջարկեց Հետաձգել Հիմնական Ստացողի քննարկումը:

Քվեարկության դրվեց և միաձայն ընդունվեց, որ ՀՍ հարցը կքննարկվի աշխատանքային խմբի կողմից դրամաշնորհային առաջարկը ներկայացնելիս:

5. Օրակարգի հաջորդ հարցը վերաբերվում էր Ներկա ՄՀՀ կազմի գործողության ժամկետին:

Քվեարկության արդյունքում միաձայն հաստատվեց ՄՀՀ անդամների լիազորությունների ժամկետը մինչև 2015թ մինչև հունիսի մեկը երկարացնելու որոշումը:

6. Նիստի օրակարգի հաջորդ հարցը ներկայացնելու համար խոսքը տրվեց Տաթևիկ Կոստանյանին, որը ներկայացրեց նախորդ նիստում ՄՀՀ նոր կազմի վերաբերյալ կայացած քվեարկությունների իրավական վերլուծությունը /կից ներկայացված է/: Առաջարկություն արվեց հիմք ընդունելով ներկայացրածը հետագայում վերանայել և հաստատել ՄՀՀ նոր կանոնակարգ:

17-կողմ, 2-ձեռնպահ արդյունքով քվեարկությամբ հաստատվեց ՄՀՀ կանոնակարգի վերանայման առաջարկությունը:

7. Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նիստին մասնակցության, ակտիվության համար և նիստը համարեց փակված:

Նյութեր. Ներբեռնել ZIP