ՄՀՀ նիստի արձանագրություն թիվ 17

Ամսաթիվ՝ Սեպտեմբերի 24, 2015թ.

Նիստի անցկացման վայր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Նիստը նախագահող` Վ. Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Մասնակիցներ

ՄՀՀ անդամներ

  1. Վահան Պողոսյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  2. Գոռ Ղարագեբակյան, ՀՀ արդարադատության նախարարություն
  3. Լիլիթ Եսայան, ՀՀ ֆինանսների նախարարություն
  4. Ծաղիկ Վարդանյան, ՀՀ առողջապահության նախարարություն
  5. Նարինե Կարապետյան, ՀՀ ոստիկանություն
  6. Գոհար Փանաջյան, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչություն
  7. Գայանե Ղուկասյան, ԱՀԿ
  8. Գրետա Խաչատրյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
  9. Լուսինե Քոչարյան, Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
  10. Աստղիկ Գրիգորյան, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն
  11. Րաֆֆի Դուդակլյան, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ
  12. Վիկտորիա Ավակովա, UMCOR Հայաստան
  13. Հասմիկ Հարությունյան, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար
  14. Անահիտ Պապիկյան, Բաց Հասարակության Հիմնադրամներ
  15. Մերի Խաչիկյան, «Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ՀԿ
  16. Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

 

Այլ մասնակիցներ

  1. Սամվել Գրիգորյան, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
  2. Հովհաննես Մադոյան, Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
  3. Սերգեյ Գաբրիելյան, Նոր սերունդ ՀԿ
  4. Լենա Նանուշյան, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագիր
  5. Արման Սահակյան, «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ
  6. Նարինե Մեժլումյան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
  7. Դամիեն Ռուգգերի, Ֆրանսիական դեսպանատուն
  8. Նարինե Կոստանյան, Առաքելություն Արևելք
  9. Արսեն Ասլանյան, UNOPS
  10. Տաթևիկ Կոստանյան, ՄՀՀ Քարտուղար
  11. Արև Համբարձումյան, ՄՀՀ Քարտուղարի ադմինիստրատիվ օգնական
  12. Սիլվա Էլբակյան, ՄՀՀ Քարտուղարի իրավական հարցերով խորհրդատու
  13. Վալերիա Գրիշեչկինա, Գլոբալ Հիմնադրամի տարածաշրջանային պորտֆոլիո ղեկավար
  14. Վիրա Զեմլյանսկա, Գլոբալ Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խմբի ծրագրի պատասխանատու

Նիստի օրակարգ

  1. Բացման խոսք, նիստի օրակարգի ներկայացում և հաստատում: Քննարկվելիք հարցերի վերաբերյալ պոտենցիալ շահերի բախման վերհանում
  2. Գլոբալ հիմնադրամի Նոր ֆինանսավորման մեխանիզմի ներքո Տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերին աջակցության դրամաշնորհային ծրագրերի կարգավիճակը
  3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար ԱՀԿ կողմից ակնկալվող տեխնիկական աջակցությունը` դրամաշնորհային հայտերի տեխնիկական վերանայման հանձնաժողովի դիտարկումներից ելնելով
  4. ՄՀՀ նոր կառուցվածքի ներկայացում և ՀԿ հատվածի ընտրությունների մեկնարկում
  5. 2016-2017թթ. ՄՀՀ ֆինանսավորման նոր համաձայնագրի առաջարկ ստեղծելու աշխատանքային խմբի ընտրություն
  6. Ս.թ. սեպտեմբերի 28-ից 30-ը Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների ազգային ֆինանսավորման հաջող անցման ապահովմանը նվիրված բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպման վերաբերյալ
  7. Այլ հարցեր
  8. Փակման խոսք


Քննարկում և որոշումներ

1. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը: Նա ողջունեց ներկաներին և քվեարկության դրեց նիստի օրակարգը, որը հաստատվեց միաձայն:

Վ. Պողոսյանը խնդրեց, որ կանոնակարգի համաձայն ՄՀՀ բոլոր ներկա անդամները լրացնեն Շահերի Բախման առկայությունը/բացակայությունը հավաստող թերթիկները և հանձնեն ՄՀՀ քարտուղարությանը: Այնուհետև խոսքը տրվեց ԳՀ ԾՀԽ ղեկավար Հ. Հարությունյանին:

2. Հ. Հարությունյանը իր խոսքում ողջունեց ներկաներին և ներկայացրեց Գլոբալ հիմնադրամի Նոր ֆինանսավորման մեխանիզմի ներքո Տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ազգային ծրագրերին աջակցության դրամաշնորհային ծրագրերի կարգավիճակը: Նա նշեց, որ նոր ծրագրերի հայտերը արդեն իսկ ներկայացվել են Գլոբալ հիմնադրամ` նշելով ներկայացման ամսաթվերը: Ներկայացրեց համաձայնագրերի կնքման կարգը, համաձայնագրի գործողության ժամկետները, գումարի չափը և այլ դրույթներ:

Հանձնաժողովի անդամ Լ. Քոչարյանը մտահոգություն հայտնեց, որ նշված փոփոխությունների հետևանքով կխախտվի տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության տրամադրման ընթացքը: Վ. Պողոսյանը պատասխանեց, որ բացեր չկան, համառոտ տեղեկացրեց ներկայումս իրականացվող պիլոտ ծրագրի մասին և ավելացրեց, որ ծրագրի ավարտից հետո համապատասխան գնահատականներ կտրվեն և գործընթացը կշարունակվի:

3. Այնուհետ օրակարգի երրորդ հարցը ներկայացնելու նպատակով խոսքը տրվեց ԳՀ ԾՀԽ ղեկավար Հ. Հարությունյանին: Բանախոսը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար ԱՀԿ կողմից ակնկալվող դրամաշնորհային հայտերի տեխնիկական վերանայման հանձնաժողովի դիտարկումների շրջանակներում տեխնիկական աջակցության վերաբերյալ տեղեկություն: Նա ներկայացրեց դիտարկումներից երկուսը: Առաջինը ՝ միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի կանխարգելման միջոցառումները, ֆինանսական միջոցները, դրանց սղությունը, մյուսը՝ հակառետրովիրուսային բուժման սխեմաների օպտիմալացումը:

4. Վ. Պողոսյանը առաջարկեց ի գիտություն ընդունել ներկայացվածը և անցավ օրակարգի 4-րդ հարցին: Նա նշեց, որ քարտուղարությունը նախկինում իրավական վերլուծություն է ներկայացրել ՄՀՀ անդամներին, որի արդյունքում մշակվել է ՀՀ վարչապետի որոշման նախագիծ: Այնուհետ քննարկման դրվեց ՄՀՀ նոր կառուցվածքը:

Աստղիկ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե կա արդյոք ֆիքսված թիվ տեղական և միջազգային ՀԿ-ների համար և արդյոք ընտրությունը պետք է լինի միացյալ: Տ. Կոստանյանը պատասխանեց, որ առաջարկվում է ընտրությունը իրականացնել միացյալ: Հանձնաժողովի անդամ Ա. Պապիկյանը առաջարկեց հստակ տարանջատել տեղական և միջազգային կազմակերպությունների տեղերը, որից հետո

Վ.Պողոսյանը քվեարկության դրեց նշված հարցը:

Միաձայն ընտրվեց 2 միջազգային/ 4 տեղական հարաբերակցությունը:

Այնուհետ նիստի նախագահողը նշեց, որ անհրաժեշտ է աշխատանքային խումբ ստեղծել` ընտրությունները կանոնակարգելու նպատակով: Լ. Քոչարյանը առաջարկեց աշխատանքային խմբում ընդգրկել ակտիվ ներկայացուցիչներին: ՄՀՀ կողմից ներկայացված թեկնածուների առաջարկությունները դրվեցին քվեարկության:

Քվեարկության 9 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ արդյունքով որոշվեց ձևավորել երեք հոգուց բաղկացած աշխատանքային խումբ:

Այնուհետ որպես աշխատանքային խմբի անդամների թեկնածուներ առաջադրվեցին` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ և Ամերիկյան Համալսարանի ներկայացուցիչները: Արդյունքում միաձայն քվեարկությամբ ընտրվեց առաջադրված կազմը:

ՄՀՀ անդամները, ամփոփելով ՄՀՀ ընտրությունների հարցը, քննարկեցին աշխատանքային խմբի մոտեցումները, աշխատանքի ժամանակահատվածը, ժամկետների սղությունը:

Վ. Պողոսյանը ասաց, որ ակնկալվում է մեկամսյա ժամկետում իրականացնել բոլոր գործողությունները, և աշխատանքային խմբին տրվեց մեկ ամիս: Հավելեց, որ ՄՀՀ քարտուղարությունը կաջակցի աշխատանքային խմբին և աշխատանքային խմբին էլ իր հերթին առաջարկեց ՄՀՀ քարտուղարությանը իրազեկ պահել իրականացվող աշխատանքների մասին:

Վ. Պողոսյանը ՄՀՀ հանձնաժողովի մասնավոր հատվածի վերաբերյալ հայտնեց, որ ՄՀՀ քարտուղարությունը գրություններով կդիմի կազմակերպություններին, ինչպես նաև կամփոփի պետական մարմինների հետ կապված հարցերը:

5. Վ. Պողոսյանը անցավ օրակարգի հաջորդ 5-րդ հարցին՝ ՄՀՀ ֆինանսավորման 2016-2017թթ. նոր համաձայնագրի առաջարկ նախապատրաստելու նպատակով Աշխատանքային խմբի ձևավորման վերաբերյալ:

ՄՀՀ կողմից ներկայացված թեկնածուների առաջարկությունները դրվեցին քվեարկության:

Արդյունքում միաձայն քվեարկությամբ ընդունվեց Աշխատանքային խմբի հետևյալ կազմը՝

1. Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

2. Հովհաննես Մադոյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

3. Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» ՀԿ

4. Տիգրան Հովսեփյան, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն

5. Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (1 ներկայացուցիչ)

6. ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբ (1 ներկայացուցիչ)

7. Առաքելություն Արևելք (1 ներկայացուցիչ)

6. Վ. Պողոսյանը անցավ օրակարգի հաջորդ 6-րդ հարցին:

Խոսքը տրվեց ՄՀՀ քարտուղար Տ. Կոստանյանին, որը հայտնեց, որ ս.թ. սեպտեմբերի 28-ից 30-ը Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների ազգային ֆինանսավորման հաջող անցման ապահովմանը նվիրված բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպմանը պետք է ստորագրվի բանաձև և ներկայացրեց բանաձևի կետերը, բանաձևի ստորագրման արդյունքում հետագա կատարվելիք աշխատանքները:

Վ. Պողոսյանը ներկայացրեց նշված ժողովի, բանաձևի ստորագրման էությունը, դրանից բխող ապագայում առաջ եկող հարցերը, խնդիրները և ինչ մեխանիզմներ պետք է ներդրվեն երկրում Գլոբալ Հիմնադրամի ծրագրերի ավարտից հետո: Անդրադարձավ նաև Վրաստան այցելությանը, հայտնեց, որ նշված բանաձևը ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին կարծիքի է ներկայացվել: Հայտնեց պատվիրակության կազմը և ինչ քայլեր են կատարվել այս հարցի շրջանակներում, մանրամասնեց ՀՀ վարչապետի հանձնարարության էությունը` միջնաժամկետ ծախսերի իրականացման վերաբերյալ: Ամփոփելով ավելացրեց, որ այցելությունից առաջ բոլոր հարցերը կքննարկվեն ՀՀ առողջապահության նախարարի հետ, ով իր հերթին քննարկումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ֆինանսների նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ:

Ներկայացրած հարցի վերաբերյալ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Ս. Գրիգորյանը խոսեց անցումային գործընթացի խնդրահարույց կողմերի մասին, հանդես եկավ երկու դիտարկմամբ և մեկ առաջարկությամբ: Հաշվի առնելով, որ ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի գրանցմանը զուգահեռ դիսպանսերային հսկողության մեջ գտնվող և բուժում ստացող հիվանդների թիվն անընդհատ աճում է, իսկ բուժումը ՄԻԱՎ վարակի դեպքում ցմահ գործընթաց է, կանխատեսվում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծախսերի անընդհատ աճ: Մյուս կողմից առաջիկա 3 տարիների` 2016-2018 թվականների համար հիմնական խնդիրը դոնորական ֆինանսավորման, մասնավորապես ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիային դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորման կրճատումն է:

Հաշվի առնելով մշտապես աճող կարիքները` այն գրեթե 2 անգամ պակաս է 2013-2015թթ. համեմատ:

Ամփոփելով Ս.Գրիգորյանն առաջարկեց, բանաձևում կատարվեն հետևյալ լրացումները

1) ներածականում ավելացնել հետևյալ պարբերությունը՝

Հաշվի առնելով ծրագրային ներկա բացերը և Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհների հնարավոր ընդհատումը, ինչպես նաևինչպես նաև համաճարակի աճը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բարձր բեռը, տնտեսական աճի դանդաղեցումը և ներկա ֆինանսական իրավիճակը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում, առկա են խիստ սահմանափակ հնարավորություններ ներկա ֆինանսական իրավիճակը՝ դոնորներիական ֆինանսավորումից լիովին ազգայինինամբողջապես պետական ֆինանսավորման անցման համար: անցնելու հեռանկարները ոչ իրատեսական են: Գլոբալ հիմնադրամի կողմից տարածաշրջանում ֆինանսավորման աստիճանաբար դադարեցումը տարածաշրջանում իրական մեծապես կվտանգի տակ է դնում կանխարգելման և բուժման ծրագրերի կայունությունը, երկրներում գործող հիվանդությունների կանխարգելման և բուժման ծրագրերը, ինչը կբերի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղմիացյալ ծրագրի 2020/2030թթ. հավակնոտ նպատակներին թիրախներին հասնելու ոչ իրատեսականությանը:անհնարինությանը և զգալի կերպով կազդի կայուն զարգացման նպատակների իրագործմանը:

2) Բանաձևի վերջում ավելացնել նոր՝ 6-րդ կետ հետևյալ շարադրանքով՝

Դիմել Գլոբալ հիմնադրամին, դոնորներին և տեխնիկական գործընկերներին խնդրանքով շարունակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ծրագրերի համաֆինանսավորումը և ռեսուրսների հետագա հայթայթումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում` ամրապնդելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստին ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրի և Հազարամյանկի զարգացման նպատակների իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքները, նաև հասնելու ՁԻԱՀ-ի համաճարակի կասեցմանն ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի 2020/2030թթ. հավակնոտ թիրախներին:

Ս. Գրիգորյանի առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն: ՄՀՀ քարտուղարությանը հանձնարարվեց ՄՀՀ կողմից նշված առաջարկը ներկայացնել ս.թ. սեպտեմբերի 28-ից 30-ը Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների ազգային ֆինանսավորման հաջող անցման ապահովմանը նվիրված բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպմանը՝ ընդունվելիք բանաձևում ներառելու նպատակով:

Գլոբալ Հիմնադրամի ներկայացուցիչ Վիրա Զեմլյանսկան առաջարկեց ստեղծել 1-2 աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն և կմշակեն ծրագրերի շարունակականության ապահովման նախագիծը:

7. Հանձնաժողովի անդամ Հ. Հարությունյանը տեղեկություն ներկայացրեց ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ռենտգեն սարքերի արդիականացման նպատակով սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ: Հավելեց, որ այս գործընթացի ապահովման համար, կատարվել է շուկայի ուսումնասիրություն, պարզվել է, որ գնային տարբերություն է առկա, այս պահին էլ միավորի գինը թանկացել է: Հայտնեց, որ արդիականացումը առավել մատչելի է լինում, գրեթե կրկնակի պակաս, քան նոր սարքի ձեռքբերումը: Ամփոփելով վերոգրյալը, իրազեկեց, որ կուղարկվի վերլուծության վերաբերյալ փաստաթուղթ:

ՄՀՀ կողմից ելույթը ընդունվեց ի գիտություն:

8. Վ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նիստին մասնակցության, ակտիվության համար և նիստը համարեց փակված:

Նյութեր. Ներբեռնել ZIP