Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


«ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» կարգախոսով համաշխարհային ակցիան Հայաստանում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն 2017թ.-ի նոյեմբերի 17-25-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության Եվրոպական շաբաթին, ինչպես նաև` դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին: Սույն միջոցառումներից զատ սոց. ՀԿ-ն միացել է նաև «ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՂ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՓՈԽԱՆՑՎՈՂ» կարգախոսով համաշխարհային իրազեկող ակցիային, գործարկվել է նաև հայալեզու կայքը: Life4me+-ի(https://life4me.plus/campaigns/nravnon/hy/) կողմից կազմակերպած այս արշավի մասնակիցներն իրենց էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կսկսեն պատմել այն մասին, որ այսօր կա հնարավորություն կասեցնել ՄԻԱՎ-ի տարածումը՝ բուժման համընդհանուր հասանելիության ապահովման, վաղ հայտնաբերման և դեղերի ընդունման պարտաճանաչության պահպանման ճանապարհով: Կխոսվի նաև այն մասին, որ այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խարանելը ոչ մի հիմք չունի, բացի վախերից և համաճարակի վերաբերյալ հնացած պատկերացումներից: Դուք ևս կարող եք միանալ քարոզարշավին: Իմանալ ավելին >>> Ստորև գտեք նաև վերոհիշյալ միջոցառումների անցկացման վայրերը և օրերը ՀՀ ամբողջ տարածքով. Երևան, նոյեմբեր 17, 2017 (ժամը` 13:00-18:30, Հյուսիսային պողոտա), Վանաձոր, նոյեմբեր 18, 2017 (ժամը` 13:00-17:30,), Արմավիր, նոյեմբեր 19, 2017 (ժամը` 13:00-17:30), Մարտունի, նոյեմբեր 20, 2017 (ժամը` 13:00-17:30), Գավառ, նոյեմբեր 21, 2017 (ժամը` 13:00-17:00), Սևան, նոյեմբեր 22, 2017 (ժամը` 13:00-17:00), Գյումրի, նոյեմբեր 23, 2017 (ժամը` 13:00-17:30), Երևան, նոյեմբեր 24, 2017 (ժամը` 13:00-18:30, Գարեգին Նժդեհ հրապարակ), Երևան, նոյեմբեր 25, 2017 (ժամը` 13:00-18:30, Տիգրան Մեծի պողոտա, Զ.Անդրանիկի արձանի հարակից տարածք), Հրազդան, դեկտեմբեր 1, 2017 (ժամը` 13:00-17:30), Երևան, դեկտեմբեր 1, 2017 (ժամը` 13:00-19:00, Հյուսիսային պողոտա):