Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Իրավաբան – փորձագետի թափուր հաստիքի մասին հայտարարություն

ՀՀ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով Պաշտոնի անվանում՝  Իրավաբան- փորձագետ Կարճաժամկետ՝  ս.թ.ապրիլից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում ՝ ընդհանուր 20 աշխատանքային օր: Բացման օր՝  ապրիլի 17, 2018 Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ ապրիլի 27, 2018 Մեկնարկ` հնարավորինս շուտ Աշխատավարձ՝ Մրցակցային Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունները (CVs) ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:  Աշխատանքի նկարագիր: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջացոռումները համակարգող հանձնաժողովի “Անցումային և կայունության պլանի” մշակման ժամանակավոր գործող  աշխատանքային խումբը, Կուրացիո միջազգային հիմնադրամի կողմից ներկայացված փորձագետի հետ համատեղ, մշակել է “Հայաստանի Հանրապետության անցումային և կայունության պլանի” (այսուհետ՝ ԱԿՊ) նախագիծը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից ներկայացված պահանջի համաձայն  նախատեսվում է ԱԿՊ պլանը ընդունել իրավական ակտով, որի փաստաթղթային ձևի կազմակերպման նպատակով հայտարարում է հետևյալ մրցույթը: Պարտավորություններ՝
  1. Ուսումնասիրել ներկայիս օրենսդրական դաշտը՝ ԱԿՊ փաստաթղթի իրավական տեսքի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար:
  2. Ուսումնասիրել «Անցումային պատրաստվածության պլանը» և վերաձևակերպել այն համապատասխան իրավական ակտի ձևաչափով` հաստատման ներկայացնելու նպատակով:
  3. Մշակել ԱԿՊ-ին իրավական հիմք տալու գործողությունների պլան,
  4. Փաստաթղթի մշակման ամբողջ ընթացքում սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջացոռումները համակարգող հանձնաժողովի “Անցումային և կայունության պլանի” մշակման ժամանակավոր գործող աշխատանքային խմբի հետ:
  5. Ներկայացնել ԱԿՊ-ն նոր ձևաչափով ներկայացված փաստաթուղթը ՄՀՀ-ին և ստացված մեկնաբանությունների/դիտողությունների դեպքում վերանայել այն:
  6. Ներկայացնել իրավական ակտի նախագծի վերջնական տարբերակը ՄՀՀ քարտուղարությանը:
Պահանջվող որակավորում 
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Նմանատիպ իրավական փաստաթղթերի հետ աշխատելու առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է առողջապահության ոլորտում),
  • Իրազեկվածություն Գլոբալ հիմնադրամի կողմից իրավական փաստաթղթերի համար սահմանված պահանջների և ՀՀ իրավական փաստաթղթերին ներկայացվող պահանջների վերաբերյալ:
  • Պրոֆեսիոնալ և բանակցային հաղորդակցման, ինչպես նաև թիմում աշխատելու հմտություններ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Անգլերեն լեզվի իմացություն ԱԿՊ անգլերեն և հայերեն տարբերակների միջև համապատասխանություն ապահովելու նպատակով
  • Ճկունություն, անկախ և լարված պայմաններում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական մտածելակերպ, նվիրվածություն աշխատանքին և պատասխանատվություն: