Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


«Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիա»-յի փորձագետների այցը Հայաստան

Ս.թ հունվարի 16-21-ը  Երևան են ժամանել «Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիա»-յի փորձագետներ Ալեքսանդր Կոսուխինը և Գենադի Ռոշչուպկինը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի ծրագրերում ՔՀԿ-ների ընդգրկվածության պլան մշակելու նպատակով:  Իրենց երևանյան այցի ժամանակ փորձագետները հանդիպումներ ունեցան ՄՀՀ համապատասխան գործընկեր կառույցների և ՄՀՀ –ի շրջանակում գործող աշխատանքային խմբերի անդամների հետ: Ս.թ հունվարի 21-ին տեղի ունեցած եզրափակիչ հանդիպման ընթացքում փորձագետները ՄՀՀ անդամներին և գործընկերներին ներկայացրեցին Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի ծրագրերում ՔՀԿ-ների ընդգրկվածության պլանի նախագիծը: Հանդիպման մասնակիցները մարնրամասն քննարկեցին ներկայացված փաստաթուղթը և ներկայացրեցին իրենց առաջարկները: Փաստաթուղթը վերջնականացնելուց հետո կտարածվի ՄՀՀ անդամների և գործընկերների շրջանում: