Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրություն

ՄՀՀ քարտուղարությունը “Իրական աշխարհ, իրական մարդիկ” կազմակերպության աջակցությամբ, կազմակերպում է Գլոբալ Հիմնադրամի Միջոցառումները Համակարգող Հանձնաժողովում (ՄՀՀ) ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրությունը:

ՄՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրություններին մասնակցելու համար անհատները պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։

Էլեկտրոնային տարբերակով դիմումները կարող եք ուղարկել ccmcommunityelection@gmail.com էլ հասցեին։
Թղթային տարբերակով դիմումները կարող եք ներկայացնել ընտրությունները կազմակերպող հանձանաժողովին՝ Բաբայան 2/11, 33 տուն։

Դիմումների ընդունման ժամկետները՝ 29.10.2024-05.11.2024։

Անձանց կողմից հարցաթերթիկներում նշված էլ. փոստի հասցեները և/կամ հեռախոսահամարները հետագայում պետք է օգտագործվեն թեկնածուների առաջադրման, քվեարկության և հանձնաժողովների հետ կապի համար: Այլ էլ. հասցեներից ստացված նամակագրությունը չի կարող ընդունվել։

Անհատները, որպես իրենց իրավասության և այդ խմբերին պատկանելու հաստատում, պետք է ապահովեն.

– Լրացված հարցաթերթիկ, որը սահմանում է անհատի պատկանելիությունը ՄԻԱՎ հանրույթին (կարող եք ներբեռնել)

– Նամակ, որը նկարագրում է ընտրություններին մասնակցելու մոտիվացիան (վերաբերվում է միայն ընտրվողներին)

– Մի թեկնածուն միաժամանակ չի կարող առաջադրվել ՄՀՀ-ում հանրույթը ներկայացնող անձանց համար սահմանված երկու տեղերի համար:

ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչին ներկայացվող պահանջը.
ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական կարգավիճակ։
Ընտրությունների մասին հավելյալ կտեղեկացվեն դիմում ներկայացրած անձինք։

Կարևոր․ դիմում ներկայացնող անձնանց վերաբերյալ գաղտնիությունը խիստ պահպանվում է և նրանց վերաբերյալ անձանական տվյալներին հասանելիություն են ունենում միայն ընտրական հանձաժողովի անդամները, որոնց հետ կնքվում է համաձայնության թերթիկ առ այն, որ պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը։