Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Մեր մասին

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը (այսուհետ` ՄՀՀ) ստեղծված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկի հաստատման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ընթացիկ գերակայող ռազմավարությունների մշակման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման ու շարունակական հսկողության իրականացման նպատակով:

Ներկայումս ՄՀՀ-ն իր աշխատանքները կազմակերպում է ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N 347- Ա որոշմամբ հաստատված պահանջներով։ Հաստատված պահանջների համաձայն առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 20-ի N1350-Ա հրամանով հաստատվել է ՄՀՀ անհատական կազմը և ՄՀՀ կանոնակարգը, որի համաձայն հանձնաժողովը իրականացնում է իր աշխատանքները։

ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի N 4738 – Ա հրամանի համաձայն ՄՀՀ անհատական կազմը փոփոխության է ենթարկվել։
ՄՀՀ Հայաստանի հիմնական գործառույթը կապված է Գլոբալ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ողջ գործընթացի հետ (ծրագրային հայտերի ներկայացում, դրանց հաստատում, վերահսկում, հաշվետվությունների ընդունում և այլն) և իրականացվում է ՄՀՀ-ի հիմնական սկզբունքների և նպատակների պահպանմամբ, որոնք են՝ թափանցիկությունը, ՔՀԿ-ների ներգրավվածությունը, համագործակցությունը, հավասար հնարավորությունների ստեղծումը։