Գործառույթներ՝
1. Մշակել և ՄՀՀ քարտուղարության միջոցով ՄՀՀ հաստատմանը ներկայացնել Վերահսկողություն իրականացնող աշխատանքային խմբի տարեկան միջոցառումների պլանը
2. Ապահովել պլանով նախատեսված միջոցառումների ժամանակին իրականացումը երկրում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի նպատակների և առաջանահերթությունների համապատասխան, այդ նպատակով ստանալով Հիմնական ստացողի կողմից ներկայացված հաշվետվությունները, հանդիպելով ԳՀ-ի ծրագրերը իրականացնող ենթատացողների, Տեղային գործակալի hետ և այլն
3. Տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու միջոցով աջակցել անցումային պլանի իրականացման վերահսկողությունը
4. Աջակցել բոլոր հիմնական գործընթացների իրականացմանը՝ Գլոբալ Հիմնադրամի գործառույթների և երկրի ներսում առկա ռազմավարական տեղեկատվության համապատասխան
5. Աշխատել Գլոբալ Հիմնադրամի երկրի ներսում գործող թիմի, տեղային գործակալների, հիմնական և ենթաստացողների հետ՝ ապահովելով շարունակական տվյալների վրա հիմնված երկխոսությունը դրամաշնորհների իրականացման արդյունավետության գնահատման ընթացքում։
6. Յուրաքանչյուր պլանավորված միջոցառման ավարտին ձևակերպել հաշվետվություն/զեկույց և ներյացնել ՄՀՀ քարտուղարություն։