Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


Նորություններ

Աշխատանքային հանդիպում միջազգային փորձագետ Լիզա Ջոնսթոնի մասնակցությամբ

Սեպտեմբերի 13-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի ուսումնական ռեսուրսային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ-ում առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների նախնա­կան արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև այդ խմբերի չափերի գնահատմանն ուղղված աշխատանքների արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպում: Կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը, ներկայացնելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս […]

«ՄԻԱՎորենք ջանքերը» կոնֆերանս ՁԻԱՀ-ի կենտրոնում

Հոկտեմբերի 2-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ տեղական երեք հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից կազմակերպված ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերին նվիրված «ՄԻԱՎորենք ջանքերը» կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն էր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի խնդիրների վերհանումը, դրանց լուծման ուղիների որոնումը: Կոնֆերանսին մասնակցում էին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները, որոնք հանդես եկան ներկայացումներով։ Մասնավորապես, Կենտրոնի համաճարակաբանական […]

ՄՀՀ-ն ձևավորեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի աշխատանքային խմբերը

ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) քարտուղարությունը սույն թվականի հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում իրականացրեց էլեկտրոնային քվեարկություն, որի արդյունքում կազմավորվեցին ՄՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի խորհրդատվական աշխատանքային խմբերը հետևյալ կազմով. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՑԱՆԿ Հ/Հ Անուն, Ազգանուն Կազմակերպություն Կոնտակտներ 1. Արշակ Պապոյան «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ [email protected] 2. Էդուարդ Հովհաննիսյան «ՁԻԱՀ-ի […]

ԿԱՆԱՆՑ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՀ–ՈՒՄ Վերարտադրողական առողջության և իրավունքի պատկերը կանանց տարբեր խմբերի շրջանում

Մամլո հաղորդագրություն «Կանանց անտեսանելի իրավունքը ՀՀ-ում վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի պատկերը կանանց տարբեր խմբերի շրջանում» զեկույցի ներկայացում Սեպտեմբերի 28, 2018թ. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանդիսությունների սրահում (ք․ Երևան, Պետրոս Ադամյան փողոց, 14) տեղի կունենա կլոր սեղան-հանդիպում, որի ժամանակ կներկայացվի ՀՀ-ում վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի օրենսդրությունն ու […]

В Киеве стартовал форум #Партнерство. Прямая трансляция.

22-24 октября в Киеве проходит итоговый форум региональной программы #ПАРТНЁРСТВО. На мероприятии присутствуют представители сообществ из стран региона ВЕЦА, активисты НПО, эксперты, исследователы, работникы систем здравоохранения, врачи, учёные, политики, госчиновники и представители международных агентств, инициатив и организаций. На странице ВЦО ЛЖВ в Facebook будут проходить прямые трансляции событий форума. В рамках форума представлен опыт десяти страновых консорциумов […]

Առողջապահության նախարարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վերահաստատել է տուբերկուլոզի վերացման` ՀՀ հանձնառությունը

Աշխատանքային այցով Նյու Յորքում  գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլոզը  մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման […]

“Անցումային և կայունության պլանի” մշակում «Կուրացիո» միջազգային հիմնադրամի փորձագետ Թամար Գոթսաձեի հետ

Հայաստանի Հանրապետության` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերի մասով «Անցումային պլանի» գործընթացը ապահովելու նպատակով, սույն թվականի հունվար ամսվա ընթացքում երկու աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում «Կուրացիո» միջազգային հիմնադրամի փորձագետ Թամար Գոթսաձեն, ով իր այցի ընթացքում հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ` ՄՀՀ) Գլոբալ […]

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Նոյեմբերի 30, 2018թ.

Ս. թ.  նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (այսուհետ ՝ ՄՀՀ) նիստը: ՄՀՀ նիստի մեկնարկը հայտարարեց ՀՀ ԱՆ փոխնախարար տկն. Լենա Նանուշյանը, ով ներկայացրեց ՄՀՀ նիստի օրակարգը: ՄՀՀ Նիստի օրակարգի հաստատումից հետո տկն. Նանուշյանը խոսքը փոխանցեց ՄԻԱՎ-ով […]

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ-ՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սույն թվականի դեկտեմբերի 8-ից 9-ըԱղվերանում տեղի ունեցավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալրիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի(ՄՀՀ) աշխատանքային խմբերի 2-օրյա արտագնա հանդիպում, որի նպատակն էր ամփոփել ՄՀՀ-ին կից գործող մշտական և ժամանակավոր աշխատանքային խմբերի 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և իրականացնել առաջիկայում նախատեսվող աշխատանքների պլանավորում: Հաշվի առնելով, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ […]

Մոսկվայում մեկնարկեց «Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» ԱՀԿ նախարարական գլոբալ համաժողովը

Մոսկվայում մեկնարկեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության կողմից կազմակերպված առաջին նախարարական գլոբալ համաժողովը «Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» խորագրով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Ներկայացուցչական այս համաժողովը կոչված է համախմբման հարթակ դառնալու աշխարհի տարբեր երկներում տուբերկուլոզի գլոբալ համաճարակի կանխման։ Այդ նպատակով կշեշտադրվեն միջոլորտային համագործակցության սերտացման, գլոբալ մարտահրավերների և […]

Տուբերկուլոզի հաղթահարման գործում մեր երկրի փորձը ներկայացվել է ԱՀԿ նախարարական գլոբալ համաժողովում

«Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում» խորագրով գլոբալ համաժողովի երկրորդ օրը նախարարական պանելային նիստում քննարկվել է «Կայուն և բավարար ֆինանսավորում» օրակարգային հարցը։ Նիստը վարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի առողջապահական համակարգերի և հանրային առողջության բաժնի տնօրեն Հանս Կլյուգեն։ Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Նիկ Հերբերտը, Ինդոնեզիայի առողջապահության նախարար Նիլա […]

Աշխատանքային հանդիպումներ ՄՀՀ-ին կից գործող Գլոբալ հիմնադրամի 2018-2021 թվականների դրամաշնորհային հայտի մշակման համար ձևավորված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ

Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս մի շարք երկրների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման մասով գտնվում է Անցումային պատրաստվածության փուլում, որի ուղղությամբ 2016 թվականից սկսված երկրում իրականացվում են մի շարք միջոցառումներ` վերը նշված գործընթացի իրականացումը պատշաճ ապահովելու համար: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ձևավորվեց «Անցումային պատրաստվածության գնահատման» աշխատանքային խումբ, բացի […]

Մամուլի ասուլիս նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ 1988 թվականից ի վեր, երբ Հայաս­տանում արձանագրվեցին ՄԻԱՎ վա­րակի առաջին դեպքերը, մեր երկրում մեծ փորձ է կուտակվելՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ոլորտում, զգալի հաջողություններ են արձա­նագրվել հա­մա­ճա­րա­կին հակազդման գործում։ Այդ մասին բազմիցս փաստել են տեղական և միջազ­գա­յին մի շարքկազմակերպություններ, այդ թվում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչները և […]

Հայաստանին նվիրաբերվեց շարժական բուժախտորոշիչ կլինիկա

Հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական […]

Անցկացվեց ՄՀՀ հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նիստի օրակագը հաստատելուց հետո ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանը համառոտ ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման ընթացքի գործողությունները, իսկ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի […]