ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ 1988 թվականից ի վեր, երբ Հայաստանում արձանագրվեցին ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերը, մեր երկրում մեծ փորձ է կուտակվելՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ոլորտում, զգալի հաջողություններ են արձանագրվել համաճարակին հակազդման գործում։ Այդ մասին բազմիցս փաստել են տեղական և միջազգային մի շարքկազմակերպություններ, այդ թվում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչները և Գլոբալհիմնադրամի քարտուղարությունը, որի կողմից դրամաշնորհային ծրագրի կատարողականը վերջին 2տարիներին 3 անգամ գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է100%-ից բարձր կատարողական:
Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տրամադրվում է անվճար բուժում։ 2001 թվականից ի վեր հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժման 2007 թվականից ի վեր նման կանխարգելում անցած ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը. հղիների ավելի քան 95%-ը, իսկ տուբերկուլոզով բոլոր հիվանդները հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Բուժաշխատողների համարանցկացվող դասընթացների շնորհիվ բարձրացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ նրանց գիտելիքների մակարդակը։ Դրա շնորհիվ մեծացել են բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծավալները և բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Հանրապետության գյուղական և քաղաքային 100 համայնքում ներդրվել և իրականացվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր բնակչության ամենախոցելի խմբում`միգրանտների, նաև նրանց ընտանիքի անդամների շրջանում։ Գործում են շարժական բժշկական խմբեր,շարժական բուժախտորոշիչ կլինիկա, որոնք ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները,այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրում են տեղերում` ապահովելովհասանելիությունը:
ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է նաև ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանականհետազոտություններ, ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում, ՁԻԱՀ-ի կլինիկական ևլաբորատոր ախտորոշում, հակառետրովիրուսային բուժում, ՄԻԱՎ վարակով հիվանդներիդիսպանսերային հսկողություն։ Մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերումհանրապետության բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպություններին, պետականկառավարման այլ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իրականացվող ծրագրերին, իրականացնում է գիտական գործունեություն:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն խոսեց աշխարհում և Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ֆրանսիայի բազմակողմանի ներդրման մասին:
Այնուհետև ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Ս.Գրիգորյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանում, խոսեց աշխարհում, տարածաշրջանում և ՀՀ-ում համաճարակի զարգացման միտումների ու դրան հակազդման հնարավորությունների մասին:
Ելնելով երկրում ՄԻԱՎ վարակի տարածման հարցում միգրացիայի գործոնի զգալի ազդեցությունից` կարևորվում են հատկապես միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ վարակիկանխարգելման աշխատանքները, ՀՀ-ում ամենախոցելի այդ խմբի շրջանում իրականացվող ծրագրերը: Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բժշկական ախտորոշիչ համալիրի շահագործման շնորհիվ մեծացել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիությունը հիմնականում գյուղական այն համայնքներում, որտեղ առավել մեծ են միգրացիոն հոսքերը, սակայն դեռևս ցածր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների մակարդակը: Արդեն իսկ նկատվում է հետազոտվողների թվի աճ, ինչի արդյունքում կբարելավվի ՄԻԱՎ վարակի հայտնաբերումն ու ախտորոշումը, կընդլայնվի բուժման ծածկույթը, այսինքն` ավելի շատ բուժման ցուցում ունեցողների կտրամադրվի հակառետրովիրուսային բուժում, որն էլ իր հերթին ունի անմիջական կանխարգելիչ նշանակություն: Մյուս կողմից շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակներում, ինչը չափազանց կարևոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության համար դիմելիությունը մեծացնելու համար։ Այդ դեպքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ընկալվում է որպես տրամադրվող ծառայությունների բաղադրիչ, որն անհրաժեշտ է առողջության պարբերական վերահսկման համար:
Ոլորտում առկա են նաև հիմնախնդիրներ, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, ՄԻԱՎ-ովապրող մարդկանց միայն 39%-ի կողմից իր կարգավիճակի իմացությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանմիջոցառումների անընդհատության, շարունակականության և ընդլայնման ապահովմանանհրաժեշտությունը:
Այսօր մեծ տոկոս են կազմում արդեն հիվանդության ախտանշանների դրսևորման փուլում ախտորոշում ստացող հիվանդները, ինչն անդրադառնում է ՄԻԱՎ վարակից մահացության ցուցանիշի վրա: Մտահոգիչ է, որ հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում, որը ՀՀ քաղաքացիներինտրամադրվում է անվճար, ՄԻԱՎ վարակից մահացությունը մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերումով, հետևաբար` անհրաժեշտ բուժումն ուշ սկսելով: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրենը երբևէ ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ դրսևորած անձանց կոչ արեց ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը պարզելու համար անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:
Լիոնի համալսարանական հիվանդանոցային կենտրոնի վարակիչ և արևադարձային հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դոմինիկ Պեյրամոնը հակիրճ ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատմությունը ևիրավիճակը Ֆրանսիայում:
Աղբյուր՝ armaids.am