Սույն թվականի օգոստոսի 2-ին, ժամը ՝ 15:30-ին, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նոր կազմի առաջին նիստը:
Այս կապակցությամբ ՄՀՀ քարտուղարությունը ՄՀՀ առաջիկա նիստի օրակարգը (հայերեն և անգլերեն լեզուներով) և նյութերը (նախագծային տարբերակ) շրջանառել է բոլոր շահագրգիռկազմակերպությունների միջև` առաջարկներ ստանալու նպատակով: