2018 թվականի նոյեմբերի 6-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցաի» (ECOM) կողմից ֆինանսավորվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությում առաջին անգամ իրականացավ MSMIT գործիքի խթանման համար դասընթաց ՀՀ ՄՀՀ-ի, ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Առողջապահության Նախարարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ միջազգային փորձագետ Սվյատոսլավ Շերեմետը ներկայացուցիչներին ներկայացրեց MSMIT գործիքի էությունն ու կիրառման կարևորությունը։ Այնուհետև «Առողջության Իրավունք» ծրագրի համակարգող Ալիկ Ուստյանը ներկայացրեց մշակված «Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը, որը իր մեջ ներառում է ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելման համար ՏՍՏ անձանց համար նախատեսված բոլոր հնարավոր ծառայությունները։ Այն մշակվել էր ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ներկայացման ընթացքում եղան բազմաթիվ առաջարկներ, որոնք ընդգրկվեցին վերը նշված փաթեթում։
«Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը նախատեսվում է որպես շահերի պաշտպանության գործիք ներդնել ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրում։
Սույն դասընթացը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում՝ Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։