Տուբերկուլոզի խորհրդատվական աշխատանքային խմբի գործառույթներն են`
1. ՄՀՀ-ին տրամադրել համապատասխան խորհրդատվություն` տուբերկուլոզի հակազդմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված կազմակերպչական/ տեխնիկական հարցերի վերաբերյալ,
2. ՄՀՀ-ի պահանջով կազմել Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման փուլերի համար տուբերկուլոզի հարցերին վերաբերող առաջարկների նախագծերը,
3. մասնակցել տուբերկուլոզի կանխարգելման ուղղված ազգային ծրագրերի և ոլորտային հարցերին վերաբերող առաջարկների նախագծերի մշակման գործընթացին,
4. մասնակցել ՄՀՀ-ի կողմից ստեղծված գնահատման և ընտրության հանձնաժողովների աշխատանքներին,
5. մասնակցել անցման շրջանի ծրագրի առաջընթացի հետ կապված պարբերական քննարկումներին, անհրաժեշտության դեպքում առողջապահության նախարարության, այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ իրականացնել ծրագրի վերանայում,
6. իրականացնել տուբերկուլոզի ոլորտում ՄՀՀ-ի կողմից հանձնարարված այլ տեխնիկական աջակցություն: