ՀԻԳ ԱԽ-ի գործառույթներն են՝
1. աշխատանքային պլանում վերանայման և գնահատման արդյունքում վերհանված կարևոր դեպքերի արձանագրում
2. իրականացնել խարանին ու խտրականությանը ուղղված վերլուծություն և գնահատում և դրանց ազդեցությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու տուբերկուլոզի ծրագրերի իրականացման վրա, կատարել առաջարկություններ բարելավման համար,
3. կազմակերպել բնակչության հիմնական խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՏԲ պացիենտների, մարդու իրավունքների խախտումների և նրանց խնդիրների կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների հասանելիության հետ կապված հարցերին առընչվող տեղեկատվության հավաքագրում և դիտարկում,
4. բարձրաձայնել և արձագանքել խտրականության, մարդու իրավունքների խախտումների, գենդերային անհավասարության և այլ դեպքերի վերաբերյալ հանրային միջոցառումներին` պետական մարմիններին պաշտոնական հարցումներ ուղարկելու և այլ միջոցներով,
5. տեղեկացնել ՄՀՀ-ին և այլ շահագրիռ կողմերին (պետական մարմիններ, ՄԱԿ-ի գրասենյակ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և այլն) կանխարգելման, հետազոտման, բուժման և խնամքի ծառայությունների ընթացքում մարդու իրավունքների և խտրականության դեպքերի ու անհրաժեշտ գործողությունների մասին,
6. ներկայացնել պարբերական հաշվետվություններ և առաջարկություններ ՄՀՀ-ին և այլ շահգրգիռ կողմերին /առնվազն տարեկան 2 անգամ/,
7. ծառայել որպես միջնորդ ՄՀՀ-ի և հասարակական կազմակերպությունների, բնակչության հիմնական խոցելի խմբերի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՏԲ պացիենտների համայնքների միջև,
8. ստեղծել հնարավորություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու տուբերկուլոզի ծրագրերի պլանավորման ու իրականացման համար, ինչպես նաև Ազգային անցումային պլանի և Գլոբալ հիմնադրամի հայեցակարգի (concept note) զարգացման, իրականացման ու մշտադիտարկման մեջ քաղաքացիական հասարակության և համայնքների ներգրավման համար:
9. ներդրում ունենալ ՄՀՀ-ի գործառույթների իրականացման մեջ: