Skip to content
Close
Hit enter to search or ESC to close


ՏԲ վերապրած անձանց հանրույթի ներկայացուցիչ

ՄՀՀ քարտուղարությունը “Հայկական կարմիր խաչ ընկերություն” հասարակական կազմակերպության և Թոքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ, կազմակերպում է Գլոբալ Հիմնադրամի Միջոցառումները Համակարգող Հանձնաժողովում (ՄՀՀ) ՏԲ վերապրած անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրությունը:

ՄՀՀ-ում ՏԲ վերապրած անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրություններին մասնակցելու համար անհատները պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով։

Էլեկտրոնային տարբերակով դիմումները կարող եք ուղարկել  tbelections@gmail.com էլ հասցեին։

Դիմումների ընդունման ժամկետները՝ 05.11.2024-08.11.2024։

Անձանց կողմից հարցաթերթիկներում նշված էլ. փոստի հասցեները և/կամ հեռախոսահամարները հետագայում պետք է օգտագործվեն թեկնածուների առաջադրման, քվեարկության և հանձնաժողովների հետ կապի համար: Այլ էլ. հասցեներից ստացված նամակագրությունը չի կարող ընդունվել։

Անհատները, որպես իրենց իրավասության և այդ խմբերին պատկանելու հաստատում, պետք է ապահովեն.

– Լրացված հարցաթերթիկ, որը սահմանում է անհատի պատկանելիությունը ՏԲ հանրույթին (կարող եք ներբեռնել)

– Նամակ, որը նկարագրում է ընտրություններին մասնակցելու մոտիվացիան (վերաբերվում է միայն ընտրվողներին)

– Մի թեկնածուն միաժամանակ չի կարող առաջադրվել ՄՀՀ-ում հանրույթը ներկայացնող անձանց համար սահմանված երկու տեղերի համար:

ՏԲ անձանց հանրույթի ներկայացուցչին ներկայացվող պահանջը.
ՏԲ վերապրած անձ։ 
Ընտրությունների մասին հավելյալ կտեղեկացվեն դիմում ներկայացրած անձինք։

Կարևոր․ դիմում ներկայացնող անձնանց վերաբերյալ գաղտնիությունը խիստ պահպանվում է և նրանց վերաբերյալ անձնական տվյալներին հասանելիություն են ունենում միայն ընտրական հանձաժողովի անդամները, որոնց հետ կնքվում է համաձայնության թերթիկ առ այն, որ պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը։